Картинки по запросу հհ ոստիկանություն2017թ. ապրիլի 2-ին՝ ժամը 8-ից 24-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ոստիկանության օպերատիվ շտաբի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարներով ստացվել է 47 ահազանգ, որոնցից 12-ով տրվել է խորհրդատվություն, 1-ը ուղարկվել է ծառայողական ստուգման, 30-ն ուղարկվել է համապատասխան տարածքային ստորաբաժանում ստուգման, 4-ն ուղարկվել է քր. դատ. օր.-ի 180-181 հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու համար:
Նշված տեղեկությունները վերաբերում են`
 18-ը՝ տեղամասերում կուտակումներին,
 7-ը՝ ընտրակաշառքին,
 4-ը՝ ընտրակեղծիքներին կամ «լցոնմանը»,
 1-ը՝ բռնությանը կամ ծեծին,
 1-ը` բաց քվեարկության,
 1-ը` հարկադրանքին,
 1-ը` քվեարկության ուղղորդելուն,
 1-ը` քվեարկության խոչընդոտմանը,
 1-ը` դիտորդական լիազորությունների խոչընդոտմանը,
 1-ը` ծառայողական ստուգման,
 11-ը` խորհրդատվական:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել