Картинки по запросу ձյուն տեղումներԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Սյունիքի մարզում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ձյան տեսքով տեղումներ են:

Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի և Քաշաթաղի շրջաններում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել