«Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնի վաճառակետերում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկարով շապիկներ են հայտնվել»,- հայտնում է թուրքական Haberler-ը:

Շապիկների վրա, նկարից բացի, տեղ է գտել անգլերենով Kill Erdogan (Սպանիր Էրդողանին) գրությունը:

Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում Թուրքիայում սպասվելիք հանրաքվեի շուրջ Քուրդիստանի բանվորական կուսակցության(PKK)  կողմնակիցների կազմակերպած «ոչ»-ի ակցիայի ժամանակ ցուցարանները բարձացրել էին Էրդողանի նկարով մի պաստառ, որի վրա նույնպես գրված էր եղել «Սպանիր Էրդողանին»:

Ցույցի ժամանակ տեղ գտած պաստառին հաջորդել է «Սպանիր Էրդողանին» գրությամբ շապիկների տարածումը:

Այդ դեպքի հետ կապված՝ Անկարայում Շվեյցարիայի դեսպան Վալտեր Հաֆֆները կանչվել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն:

Картинки по запросу
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել