Ֆրանսիացի դիզայներ Կոկո Շանել

Կոկո Շանելը նույնիսկ կյանքի վերջին րոպեներին նրբաճաշակ հագուստով էր, փառահեղ տեսքով. Վերջին բառերն էլ եղան. «Հենց այսպես է պետք մահանալ»:

Զիգմունդ Ֆրեյդ

Բոլորիս հայտնի Ֆրեյդը՝ հոգեվերլուծության նախահայրը, նույնիսկ մահանալիս պետք է վերլուծեր իր վիճակն այդ պահին: Նրա վերջին բառերը եղան. «Սա աբսուրդ է, իսկական աբսուրդ»: 

Ուիթնի Հյուսթոն

Հյուսթոնը մահացավ 2012-ի փետրվարին: Նա հիանալի երգիչ-կատարող էր: Ուիթնիի վերջին բառերն էին. «Ես տեսնելում եմ Հիսուսին, ուզում եմ տեսնել նրան».

Ջոն Վեյն

Դերասան Ջոն Վեյնը, ով հայտնի էր իր անսահման բարությամբ,կյանքից հեռացավ իսկական հերոսի նման: Նա դարձավ իր կողքին նստած կնոջն ու ասաց. « Իհարկե, ես ճանաչում եմ քեզ: Դու իմ աղջիկն ես: Ես սիրում եմ քեզ».

Ուոլթ Դիսնեյ

Ուոլթ Դիսնեյը մահացավ շատ ծանր պայմաններւմ: Նա տառապում էր թոքի քաղցկեղից. Նա պարզապես թղթի մի կտորի վրա գրեց Քուրթ Ոոսսելի անունը: Քուրթն ինքը հաստատեց սա 2007 թվականի ապրիլին «Jimmy Kimmel Live» ծրագրի ժամանակ:

Չարլի Չապլին

Չարլիի նույնիսկ վերջին բառերն էին  կատակով ասված: Տերհոր «թո´ղ Աստված ողորմություն տա քո հոգուն» խոսքերին նա պատասխանեց. «Ինչու՞ ոչ, միևնույն է այն նրան է պատկանում»:

Դեզի Արնազ

Կուբայում ծնված ամերիկացի դերասան Դեզի Արնազն իր կնոջ՝ Լյուսիլի հետ նկարահանվում էր «Սիրում եմ քեզ, Լյուսի» հեռուստատեսային հայտնի սերիալում: Եվ նրա վերջին խոսքերն էլ ուղղված էին կնոջը. «Ես էլ քեզ եմ սիրում, քաղցրիկս, քեզ հաջողություն եմ մաղթում շոուիդ համար»:

Գրուչո Մարքս

Չնայած այս հայտնի կոմիկը կարող էր մահանալ թոքերի բորբոքումից՝ դա չէր կարող խոչընդոտ հանդիսանալ իր ուրախ ու զվարթ կյանքին: Կյանքի վերջում նա ասաց. «Այսպես ապրել չի կարելի»:

Չիկո Մարքս

Գրուչոյի եղբայրը շատ կատակասեր մարդ էր: Կյանքի վերջում նա դիմեց կնոջը հետևյալ խոսքերով. «Նայի´ր, սիրելի´ս, չմոռանաս քեզ ինչ եմ ասել: Ինձ հետ կդնես խաղաքարտերի  տուփ, գոլֆի ձող և մի սիրունիկ շիկահերի»:

Բոբ Հոփ

Երգիչ, կոմիկ, դերասան, հաղորդավար Հոփի կինը հարցրեց նրան. «Որտե՞ղ քեզ հուղարկավորենք», ինչին Բոբը պատասխանեց. «Զարմացրու´ ինձ, խոսի´ր վերջի մասին»:

Ջեյմս Ստյուարտ

Եվս մի սիրված կերպար: Ջիմմին, ով ամուսնացած է եղել շուրջ 44 տարի, կյանքի վերջում արտասանեց հետևյալ խոսքերը. «Հիմա ես Գլորիայի հետ կլինեմ». Գլորիան նրա սիրելի կինն էր, ով մահացել էր դրանից 3 տարի առաջ:

Հեվի Դի

Հայտնի ռեփեր Հեվի Դին մահանալուց անմիջապես առաջ ասաց. «Եղե´ք ոգեշնչված»:

Էրոլ Ֆլին

Դերասանը արկածներով լի ու ուրախ կյանքով է ապրել: Կյանքի մայրամուտին նրա արտասանած բառերը փաստում են դա. «Ես շատ եմ զվարճացել և կյանքիս յուրաքանչյուր րոպեից հաճույք եմ ստացել»:

Էթել Բարմիոր

Նրբագեղ այս տիկնոջ վերջին խոսքերն էին. «Ինչ-որ մեկը երջանի՞կ է: Ես ուզում եմ՝ բոլորը երջանիկ լինեն: Ես երջանիկ եմ»:

Էլվիս Փրեսլի

Էլվիսը մահացել է Գրեյսլենդի իր տան լոգարանում: Նրա վերջին բառերը եղել են. «Ես գնում եմ լոգասենյակ կարդալու»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել