Картинки по запросу հոսանք

Գործադիր մարմինը հավանություն է տվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում հողամասերն առանց մրցույթի վարձակալության տրամադրելու համար ներկայացված հայտին: Հայաստանի էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրով սահմանվել են գործողություններ տասնամյա հեռանկարում՝ վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության խթանման համար: Ծրագիրը իրականացվում է փուլային ձևաչափով:

Գործադիր մարմնի կողմից թույլատրվել է Գեղարքունիքի մարզի Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր համայնքների վարչական սահմաններում գտնվող, Կոտայքի մարզի Մեղրաձոր, Հրազդան համայնքների վարչական սահմաններում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը առանց մրցույթի վարձակալության իրավունքով տրամադրել ԱՄԷ-ում գրանցված ընկերությանը՝ վերականգնվող էներգիայի կիրառմամբ էլեկտրական էներգիայի արտադրության առաջնեկային ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ ուսումնասիրություններ իրականացնելու համար: Նախատեսվող քամու կայանների հզորությունը կկազմի մոտ մինչև 150 մեգավատտ, իսկ ներդրումների ծավալը՝ 150 մլն դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել