Իհարկե, բոլորս էլ համաձայն ենք, որ մարդկանց մեծամասնությունն օրական գոնե մեկ անգամ սուրճ է ըմպում։ Շնորհիվ նոր հետազոտությունների՝ սուրճի սիրահարների համար լավ նորություններ կան։

BlogNews-ն առաջարկում է ծանոթանալ 10 ծանրակշիռ պատճառների, որոնց համար կարելի է օրը սկսել մեկ բաժակ սուրճով։

1. Սուրճը հակաօքսիդանտների հիմնական աղբյուրն է
Մարդու օրգանիզմը ավելի շատ հակաօքսիդանտներ է յուրացնում սուճից, քան մրգերից և բանջարեղենից։

2. Սուրճի բույրը հակադեպրեսանտ է

Կորեացի հետազոտողը հայտնաբերել է, որ սուրճի բույրը յուրօրինակ ձևով է ազդում ուղեղի վրա և օգնում ավելի պոզիտիվ մտածել։

3. Սուրճը կարող է քչացնել Պարկինսոնի հիվանդությամբ տառապողների ախտանիշները
Ըստ Science Daily-ի հրապարակած հոդվածի՝ սուրճն օգնում է Պարկինսոնի հիվանդությամբ տառապողներին ավելի լավացնել կոորդինացիան և համեմատաբեր ավելի հեշտությամբ տեղաշարժվել։

4. Սուրճը օգտակար է լյարդի համար, հատկապես ալկոհոլի օգտագործման պարագայում
Մոտ 20 տարի տևած հետազոտությունը ցույց է տվել, որ օրական գոնե 1 բաժակ սուրճ ըմպող մարդկանց մոտ 20 տոկոսով ավելի պակաս է լյարդի ցեռոզ զարգացնելու հավանականությունը։

5. Սուրճը քչացնում է ինքնասպանության հավանականությունը
2-4 բաժակ սուրճ ըմպող մարդկանց մոտ 50 տոկոսով ավելի նվազում է ինքնասպանություն գործելու հավանականությունը։

6. Սուրճը քչացնում է մաշկի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը
Սա գործում է հատկապես կանանց դեպքում, ում մոտ մեծապես նվազում է մաշկի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։

7. Սուրճը լավացնում է սպորտային արդյունքները
Կոֆեինն ավելացնում է ճարպային թթուների քանակը արյան մեջ, ինչը թույլ է տալիս մկանները ներծծել և այրել ավելի շատ ճարպեր՝ վերածելով այդ ամենը էներգիայի։ Սա նաև պահպանում է ածխաջրերը և հնարավորություն տալիս օգտագործելու դրանք հետագայում։

8. Քչացնում է շաքարային դիաբետով հիվանդանալու հավանականությունը
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրական 4 բաժակ սուրճ խմող մարդկանց մոտ 50 տոկոսով նվազում է 2-րդ տիպի դիաբետ զարգացնելու հավանականությունը։

9. Սուճը շատ օգտակար է ուղեղի համար
CNN հեռուստաընկերությունն ապացուցել է, որ սուրճը խթանում է մարդու ուղեղի ավելի արդյունավետ աշխատանքը։

10. Սուրճը կարող է Ձեզ ավելի երջանիկ դարձնել
ԱՄՆ-ի Առոջապահության ազգային ինստիտուտի անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր գոնե 4 բաժակ սուրճ են ըմպում մեկ շաբաթվա ընթացքում, 10 տոկոսով ավելի դժվար են ընկնում դեպրեսիայի մեջ՝ համեմատած այն մարդկանց հետ, ովքեր սուրճ ընդհանրապես չեն խմում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել