Asekose.am-ը գրում է.

Աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնը հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը սարսափելի երևույթ է համարել: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Ուրախ եմ հայտարարել «Խոստում» ֆիլմի ցուցադրման մեկնարկի մասին, դա Հայոց ցեղասպանության պատմությունն է, որը տեղի է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, սարսափելի է: Դա սխալ էր: Եկեք պահենք խոստումը՝ երբեք չմոռանալ և առաջ տանել մարդու իրավունքները՝ որտեղ էլ լինենք ու ինչպես կարողանանք»,- նշել է Էլթոն Ջոնը:

Նշենք, որ փետրվարի 26–ին  «Օսկար» ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխությանը նախորդող երեկոյին Էլթոն Ջոնն ասել էր. «Ինձ համար պատիվ է ծանոթացնել հանրությանը Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում»  ֆիլմի հետ: Այս ֆիլմը կարևոր է նրանով, որ թույլ է տալիս ուսումնասիրել և հիշել անցյալի սարսափները»,– նշել է երգիչը։

Հիշեցնենք, որ Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել ապրիլի 21-ին է: Ֆիլմի ստեղծողը «Ռուանդա հյուրանոց» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջն է, գլխավոր դերերում են աստղեր Օսկար Իսահակը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ Լե Բոնը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել