«Ընդամենը 2 օրից Ազգային ժողովի ընտրություններն՝ են, մինչդեռ շատ ընտրատեղամասեր մնում են անմատչելի հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Կան ընտրատեղամասեր, որոնք թեև ունեն թեքահարթակներ, բայց դրանցից օգտվելու համար քաղաքացին առնվազն կասկադյորական հմտությունների պետք է տիրապետի։ Օրինակ՝ Բակունցի անվան քոլեջում տեղակայված ընտրատեղամասում մի քանի տախտակներ իրար ամրացնելով՝ թեքահարթակ են սարքել։ Իսկ Բելինսկու անվան դպրոցում, որտեղ ևս ընտրատեղամաս կա, թեև թեքահարթակը բետոնե Է, սակայն դրանից օգտվելը ռիսկային է՝ թեքությունը շատ Է։ Մեզ հետ զրույցում հաշմանդամություն ունեցող և անվասայլակից օգտվող անձինք վստահեցրին, որ այս 2 թեքահարթակները չափանիշներին չեն համապատասխանում,  և միայնակ չեն փորձի օգտվել դրանցից։ Դեռ 7 տարի առաջ մեր պետությունը պարտավորվել Է ՄԱԿ-ի կոնվենցիայով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պաշտպանել, միջավայրը մատչեփ դարձնել, այնուամենայնիվ՝ նրանց իրավունքները շարունակվում են ոտնահարվել»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել