Image result for ramirez sanchezՆկարում մերօրյա աշխարհի ամենահայտնի ահաբեկիչներից մեկն է՝ ծագումով վենեսուելացի 67-ամյա Իլչին Ռամիրես Սանչեսը, նույն ինքը՝ Կառլոս Շակալը:
Պաղեստինցի «ապստամբների» հետ սերտ առնչություններ ունեցած Շակալի անվան հետ են կապվում 1970-80-ականներին Արևմուտքում՝ մասնավորապես Եվրոպայում տեղի ունեցած ամենաաղմկալի ահաբեկչական հարձակումներից մի քանիսը՝ Փարիզում ժամանցի վայրերի պայթեցումից, մինչև Վիեննայում OPEC-ի նստավայրի գրավում, Ուգանդայում Air France-ի մարդատար օդանավի զավթում (ի դեպ՝ հենց այս գործողության հետևանքով է մահացել Իսրայելի գործող վարչապետ Բ.Նեթանյահուի եղբայրը) և այլն: Բազմաթիվ տարաբնույթ բռնարարքներ նախաձեռնելուց հետո «անորսալի» ահաբեկիչը ձերբակալվել է միայն 1994թ. Սուդանի մայրաքաղաք Խարտումում, ինչից հետո հանձնվել է Ֆրանսիայի իրավապահ մարմիններին. ի դեպ՝ ընդամենը օրեր առաջ Շակալը ֆրանսիական դատարանի կողմից դեռևս 1974թ. Փարիզում իրականացրած ահաբեկչության համար դատապարտվեց 3-րդ ցմահ բանտարկությանը (դեռ քանի «ցմահի» էլ դատապարտելու է):

«Ահաբեկչությունը» մարդկությանը դարեր շարունակ սպառնացող, ներկա միջազգային իրավական եզրաբանությամբ՝ ամենաաղետաբեր և բարդ կանխելի միջազգային բնույթի հանցագործության տեսակն է, որը տարբեր ժամանակաշրջաններում դրսևորվում է «նոր» եղանակներով, իսկ ավելի ճշգրիտ՝ նախկին եղանակների արդիականացմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել