Լավ նկար ստանալը երբեմն իսկական մղձավանջ է: BlogNews-ը որոշել է ձեզ օգնել և ներկայացնում է 14 հնարք, որոնք երաշխավորում են անթերի նկար ստանալը:

cv1

Առաջին նկարում դիրքն ագրեսիվ է, իսկ երկրորդում ագրեսիա չկա, և բացի այդ՝ գեղեցիկ երևում է մատնահարդարումը:

cv2

Մի՛ սեղմեք ձեր իրանը, դա հագուստի վրա ավելորդ ծալքեր է առաջացնում, ինչը շատ տգեղ է:

cv3

Ուշադրություն դարձրեք ձեռքերի դիրքին, պետք է բնական տեսք լինի: Առաջին տարբերակում արմունկները չափազանց տգեղ են և կոպիտ:

cv4

Հարկավոր է պարզապես թեթևակիորեն հպվել այտին, ոչ թե սեղմել և փոս գցել:

cv5

Այո՛, ձեռքերը պետք է ազատ լինեն, ոչ թե պարզապես կախ ընկած, ինչպես առաջին տարբերակում:

cv6

Թեթևակի կկոցեք աչքերը, այլապես աչքերը չռված տեսք կունենան, և դուք կնմանվեք խելագարի:

cv7

Սակայն հարկավոր չէ չափն անցնել ու շատ կկոցել: Փորձեք հնարավորինս բնական տեսք ապահովել:

cv8

Հարկավեր չէ դեմքը փակել ձեռքերով, առավել ևս այդքան կոպիտ դիրքով: Բավական է թեթևակի հպվել դնչի ծայրին կամ այտերին:

cv9

Ճիշտ ակցենտավորեք ձեր տեսքը: Առաջին դեպքում դիրքը շատ փակ է, անհետաքրքիր: Երկրորդում երևում է մարմնի ուրվագիծը, ինչը գեղեցիկ է:

cv10

Ներքևից հայացք մի՛ ընդունեք, եթե, իհարկե, չեք ցանկանում գիշատիչ կենդանու տեսք ունենալ:

cv11

Հարկավոր չէ նաև շատ վերև պահել գլուխը: Սա նույնպես տգեղ է և անգամ զվարճալի:

cv12

Ձեռքերը պետք է հանգիստ վիճակում լինեն: Առաջինում առկա է լարում:

cv13

Ողջ հասակով նկարներում հարկավոր չէ արհեստականորեն մասնատել ձեր մարմինը մի քանի անգամ կռանալով և ծռվելով: Կանգնեք ուղիղ՝ մեկ ոտքն առաջ և կողք բերած: Սա հիանալի լուծում է:

cv14

Ողջ հասակով նկարներն ունեն մի գաղտնիք. ձեր մարմնի ուրվագիծը պետք է հիշեցնի S տառը: Հետևեք այդ կանոնին, և ձեր նկարն անթերի կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել