Նացիստական կուսակցության ղեկավար Ադոլֆ Հիտլերի այս՝ նախկինում չհրապարակված լուսանկարներն արել է նրա անձնական լուսանկարիչ Հենրիխ Հոֆմանը, երբ Հիտլերը տարբեր դիրքեր էր փորձում իր ելույթների համար։ Լուսանկարներից յուրաքանչյուրում նա դեմքի տարբեր արտահայտություն ու մարմնի դիրք ունի. տարբեր դիրքեր փորձելով՝ նա որոշում էր, թե ինչպես է հանրության առաջ հանդես գալու։ Լուսանկարչին նա հանձնարարում էր նկարները տպել, ապա բոլորին նայելով ընտրում էր ամենալավ տարբերակը։ Այդպես նա փորձում էր ունենալ հնարավորինս տպավորիչ, հզոր և ազդեցիկ տեսք։

Լուսանկարներն արվել են 1925 թվականին, երբ Հիտլերը նոր էր բանտից դուրս եկել։ Ի դեպ՝ հենց այդ տարիներին էլ նա հասցրեց գրել իր ինքնակենսագրական գիրքը՝ «Իմ պայքարը»։ Հիտլերը միշտ հրամայում էր ոչնչացնել վատ լուսանկարները, սակայն Հոֆմանը գաղտնի կերպով չէր ենթարկվում։ Լուսանկարներն առաջին անգամ հրապարակվեցին Հոֆմանի հուշերում, 1955 թվականին, «Հիտլերն իմ ընկերն էր» վերնագրով։

Նացիստական կուսակցության հաշվին ապօրինի գումար վաստակելու համար Հոֆմանը դատապարտվեց 4 տարի ազատազրկման։ Նա մահացավ բանտում 1957 թվականին, 72 տարեկան հասակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել