Картинки по запросу Հայաստանի հանրային հեռուստաընկերությունՆերդրումային ծրագրի շրջանակներում պետությունը խթանում է ընկերությունների գործունեությունը՝ տրամադրելով հարկային արտոնություններ:
Ծրագրի շրջանակներում հերթական աջակցությունն է ստանում «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն»-ը, որի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգվելու է:

Ընկերությունը նախատեսում է իրականացնել տեխնիկական վերազինման աշխատանքներ, ինչը հնարավորություն կտա բարձրացնել նկարահանվող հաղորդումների տեսային և ձայնային որակները, ապահովել ուղիղ միացումների անխափան աշխատանքը, իրականացնել առկա շարժական հեռուստակայաններից մեկի տեխնիկական վերազինում և նմանատիպ այլ բաներ։ Վերազինման համար նախատեսվում է հատկացնել շուրջ 268,3 մլն դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել