Shamshyan.com-ը գրում է.
 Այսօր՝ մարտի 29-ին, մահվան ելքով վրաերթեր են տեղի ունեցել Արարատի մարզում: ժամը 17:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 FS 165 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հայանիստ գյուղի խաչմերուկում՝ Հայանիստի դպրոցի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել Հայանիստ գյուղի բնակիչներ, 63-ամյա Հովհաննես Իսպիրյանին և 58-ամյա Ստելլա Մեսրոպյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը վրաերթի ենթարկվածներին թողել է անօգնական, ավտոմեքենան թողել դեպքի վայրում և դիմել է փախուստի:
 Վրաերթի ենթարկվածները տեղում մահացել են: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի, դասակի հրամանատր Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննչական խումբը:
 Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ք.ր օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի / ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ/, և 244 հոդվածի /ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից փախուստի դիմելը/ հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական և քննչական համատեղ գորոծողություններ՝ վրաերթ կատարած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածներից Հ. Իսպիրյանը Հայանիստի միջնակարգ դպրոցի տնօրենն է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել