Ի՞նչ եք կարծում, քանի՞ բառ է հարկավոր մեկ լիարժեք պատմություն գրի առնելու համար: Պատմություն՝ սյուժեով, կիզակետով և վերջաբանով: Հարյո՞ւր: Երկո՞ւ հարյուր: Հի՞նգ հարյուր: Գուցե հազա՞ր: Նախորդ դարում ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյն ապացուցել է, որ միայն վեց բառով հնարավոր է դա անել: Նա դա արել է՝ գրելով իր հետևյալ պատմվածքը. «For sale: Baby shoes. Never worn.»: Հայերեն տարբերակով այն այսպես է հնչում. «Վաճառվում են մանկական կոշիկներ: Երբեք ոչ ոք չի կրել»:

Եվ ահա այժմ Ձեզ ենք ներկայացնում 15 կարճ պատմություններ, որոնք բաղկացած են ընդամենը մի քանի բառից, սակայն իրենց մեջ հսկայական իմաստ են պարունակում:

1. «Սխալ եք զանգահարել», - պատասխանեց ծանոթ ձայնը:

2. «Ուղևորներ, Ձեզ հետ կապիտանը չի խոսում»:

3. Հանդիպեցի հարազատ ոգու, իսկ նա՝ ոչ:

4. Վաճառում եմ օդապարիկ: Չի օգտագործվել: Թեթևակի վնասված է:

5. Մեր ոսկե հարսանիքը: Սեղան՝ մի հոգու համար:

6. Տիեզերագնացը դեռ ազդանշաններ էր տալիս: Երկիրը՝ ոչ:

7. Անծանոթներ: Ընկերներ: Լավագույն ընկերներ: Սիրահարներ: Անծանոթներ:

8. Տուն վարդեր բերեցի: Բանալին անցքի մեջ չմտավ:

9. Մայրս ինձ սափրվել է սովորեցրել:

10. Կոտրված դիմապակուն գրված է՝ «նորապսակներ»:

11. Մեր ննջասենյակը: Երկուսի ձայներ: Ես դուռն եմ թակում:

12. Ես թռա: Սակայն հետո փոշմանեցի:

13. Ներեցե՛ք, զինվո՛ր, մենք երկարաճիտ կոշիկները միայն զույգով ենք վաճառում:

14. Նա շշով կերակրում է իր կնոջը սպանողին:

15. Վիրաբույժը փրկում է հիվանդին: Հիվանդն Աստծուն է շնորհակալություն հայտնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել