Մորգան Ռոբերթսոնը կանխագուշակել է Տիտանիկի կործանումը

Morgan Robertson Predicted The Titanic Disaster

1989 թվականին Մորգան Ռոբերթսոնը հրապարակեց իր «Ամայություն կամ Տիտանի խորտակումը» նովելը, որը պատմում էր «Տիտան» անունով երևակայական մի նավի մասին, որը բախվում է այսբերգի ու խորտակվում Ատլանտյան օվկիանոսում։ Ծանո՞թ պատմություն է։ 14 տարի անց՝ 1912 թվականին, նրա նկարագրած դեպքերը նույնությամբ կրկնվեցին արդեն իրական կյանքում. Տիտանիկը խորտակվեց, ու 1503 մարդ անհետացավ։

Մորգանի նկարագրած դետալներն ու իրականությունը զարմանալիորեն համընկնում են. երևակայական նավն ու Տիտանիկը նույն չափսերն ունեին, երկուսի խորտակումն էլ ապրիլին էր, երկուսի խորտակումն էլ անձնակազմի ու ուղևորների կեսից ավելիի կյանք խլեց, ու երկուսի դեպքում էլ փրկանավերի թիվը խիստ սահմանափակ էր։ Պատմությունն է՛լ ավելի տարօրինակ է դարձնում այն փաստը, որ Ռոբերթսոնը գրել է այս պատմությունը դեռ այն ժամանակ, երբ Տիտանիկը դեռ գոյություն էլ չուներ։ Ինչպե՞ս է նրան հաջողվել այդքան ճիշտ գուշակել ապագան։

Հերբերտ Ուելսը կանխագուշակել է ատոմային ռումբը

H. G. Wells Predicted The Atomic Bomb

1914 թվականին «Ժամանակի մեքենան» ու «Աշխարհների պատերազմ» աշխատությունների հեղինակը կանխագուշակել է այն սարսափելի իրադարձությունը, որ նույնիսկ Երկրորդ աշխարհամարտի տարիներին մարդիկ չէին կարող պատկերացնել. ատոմային ռումբը հողին է հավասարեցնում քաղաքներ։ Պետք է նշել, որ Ուելսը, գաղափար ունենալով ատոմային ֆիզիկայից, կարող էր պատկերացում կազմել ռադիոակտիվ էլեմենտների մասին։ Սակայն նա չէր կարող պատկերացնել, որ հնարավոր է միջուկային զենք ստեղծել ապագայում։

Նիկոլա Տեսլան կանխատեսել է wi-fi-ը 1901 թվականին

Nikola Tesla Predicted Wi-Fi In 1901

Գյուտարար և ինժեներ Տեսլային հաճախ անվանում են «մարդ, ով հայտնագործել է 20-րդ դարը»։ 1909 թվականին New York Times-ին տված հարցազրույցում Տեսլան արտահայտել է իր մտքերն ու կանխատեսումները ապագայի տեխնոլոգիաների վերաբերյալ։ Նա ասել է. «Շուտով հնարավոր կլինի ռադիո հաղորդագրություններ ուղարկել ամբողջ աշխարհով մեկ. յուրաքանչյուրը կարող է շրջել իր սեփական ապարատով»։ Նա ակնարկել է նաև Skype-ի ու վիդեո զանգերի մասին՝ ասելով, որ հնարավոր է լինելու հազարավոր կիլոմետրեր այն կողմ գտնվող մարդուն այնքան լավ լսել ու տեսնել, ինչպես կլսեիք, եթե դեմ-դիմաց լինեիք։

Ռոբերտ Բոյլը կանխատեսել է օրգանների փոխպատվաստումը 1660-ականներին

Robert Boyle Predicted Organ Transplants

1660-ականներին այս նշանավոր գիտնականն ապագայի համար ցանկությունների ցուցակ է կազմել, որի մեջ ներառել է նաև հիվանդությունների բուժումը փոխպատվաստման ճանապարհով։ 1954 թվականին՝ Բոյլսի կանխատեսումից 300 տարի անց, բժիշկներ Ժոզեֆ Մուրայը ու Դեյվիդ Հյումը կատարեցին առաջին փոխպատվաստումը։

Էդգար Կեյսին կանխագուշակել է Wall Street Crash-ը

The 1929 Wall Street Crash

Էդգար Կեյսին 1920-ականներին հայտնի միստիկ էր։ Նրա հայտնի հաճախորդներից էին Թոմաս Էդիսոնն ու Վուդրոու Ուիլսոնը։ Էդգարը պատասխանում էր նրանց ամենատարբեր հարցերին՝ սկսած անձնական կյանքին վերաբերող, վերջացրած քաղաքական հարցերով։ 1925 թվականին Կեյսին գուշակել է, որ 1929-ի սկզբներին Ամերիկային կատաստրոֆիկ տնտեսական ճգնաժամ է սպասվում։ Նա իրավացի էր. 13 միլիոն մարդ զրկվեց աշխատանքից, իսկ ապրանքների գները անտանելի բարձր էին մինչ 1954-ը։

Նրան հաջողվել է գուշակել նաև իր մահը։ 1945-ի հունվարի 1-ին նա հանկարծակի հայտարարեց, որ նրան թաղելու են մոտակա 4 օրերի ընթացքում։ Նա մահացավ նույն թվականի հունվարի 4-ին։

Մարկ Տվենը կանխատեսել է իր մահը

Mark Twain Predicted His Own Death

Ամերիկացի գրող Տվենը ծնվել է 1835 թվականի նոյեմբերի 30-ին՝ Հեյլի գիսաստղի տեսանելի դառնալուց հետո շատ չանցած։ 74 տարեկանում գրողը ասել է. «Ես ծնվեցի Հեյլի-ի հետ 1835 թվականին։ Այն նորից կերևա մյուս տարի, և ես հուսով եմ, որ կգնամ նրա հետ»։ Նա մահացավ 1910 թվականի ապրիլի 21-ին՝ հենց այն օրը, երբ գիսաստղը կրկին հայտնվեց։

 Ժյուլ Վեռնը կանխագուշակել է Լուսնի վրա մարդկանց հայտնվելը

Jules Verne Predicted The Moon Landing

Ժյուլ Վեռնը՝ 19-րդ դարի ֆրանսիացի վիպագիրը, ով դասական արկածային գրականության գլուծգործոցներից մեկի՝ «Աշխարհի շուրջը 80 օրում» աշխատության հեղինակն է, 1865 թվականին գրել է «Երկրից դեպի Լուսին» համառոտ պատմությունը, որում նկարագրվում էին Լուսին ճանապարհորդելու՝ մարդկության առաջին փորձերը։

Ալեքսիս դը Տոկվիլը կանխագուշակել է Սառը պատերազմը

Alexis De Tocqueville Predicted

«Ամերիկայի դեմոկրատիայի մասին» աշխատության մեջ Ալեքսիսը գրում է. «Աշխարհում երկու հզոր բևեռներ կան, որոնք նույն նպատակն են հետապնդում՝ ռուսներն ու անգլո-ամերիկացիները։ Նրանցից յուրաքանչյուրը ձգտում է իր ձեռքում կենտրոնացնել աշխարհի կեսը»։

Նոստրադամուսը կանխատեսել է Լոնդոնի Մեծ հրդեհը

People Predicted the Future

Նա բազում կանխատեսումների հեղինակ է, նույնիսկ այնպիսի իրադարձությունների, որոնք տեղի են ունեցել նրա մահվանից 4 դար անց։ Նոստրադամուսի ամենահայտնի կանխատեսումներից է Լոնդոնի՝ 1666 թվականի Մեծ հրդեհը, որի մասին գրել է իր «Les Propheties» աշխատության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել