Armlur.am-ը գրում է.
 Նախագահի հետ այսօր մենք քննարկել ենք ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի խմբի մեծացման անհրաժեշտության հարցը: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը՝ հավելելով, որ ինչպես արդեն հայտնի է, պայմանավորվածություն կա խմբի կազմն ավելացնել 7 հոգով, հայտնում է Արցախպրեսը: Պոպովի խոսքով, այդ կապակցությամբ կան որոշ տեխնիկական հարցեր, որոնք ուշացնում են գործընթացը: «
Այսօր Անջեյ Կասպշիկը ներկայացրել է իր տեսակետը, թե ինչպես այն կատարել: Դա այն հարցերից է, որ մենք նախատեսում ենք քննարկել Վիեննայում, ապրիլին»,- ասել է Պոպովը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել