Այսօր ԲՀԿ-ն խորհրդարանում ներկայացնում էր Երևանի քաղաքապետարանի 2012թ. անտեղի ծախսերի ցանկը`82 մլն ՀՀ դրամ գործուղումների համար, 73 մլն ՀՀ դրամ դրոշների համար և այլն, և այլն:  
Ցանկը կարող եմ շարունակել ԲՀԿ-ից ոչ պակաս՝ Օպերայի շրջակայքի ծառերի լուսավորում, երբ Կենտրոն համայնքի կազմում գտնվող Նորագյուղ թաղամասում փողոցային լուսավորություն չկա, և մարդիկ ֆանառիկներով են տուն գնում....
Այն, որ Երևան քաղաքի բյուջեն կազմվում է սիրողական մակարդակով, չի իրականացվում ծրագրային բյուջետավորում, առկա մուտքերն էլ օգտագործվում են ոչ արդյունավետ, ակնհայտ է:
Սակայն տարօրինակ է, եթե այս ամենին դեմ էր ԲՀԿ, ապա Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը ինչո՞ւ է կողմ քվեարկել 23.12.2011թ. ավագանու նիստով ընդունված Երևանի 2012թ. բյուջեին:
Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը ավագանու ՀՀԿ խմբակցության հետ հավասար պատասխանատվություն է կրում Երևանի խայտառակ կառավարման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել