Միշտ էլ հետաքրքիր է ուսումնասիրել այն, թե ինչպես են ժամանակի ընթացքում փոխվում կանացի մարմնի գեղեցկության մասին պատկերացումները։

BlogNews-ը չափազանց զարմացած է ներքնազգեստ արտադրող բրիտանական ընկերություններից մեկի անցկացրած հետազոտության արդյունքներով։

Այսպիսով՝ 60 տարիների ընթացքում միջինի վիճակագրական կինը 13 կիլոգրամով գիրացել է։ Սակայն դա հասկանալի է, քանի որ կանանց միջին հասակը ավելացել է 9 սմ-ով, իսկ կազմվածքը ավելի գրավիչ է դարձել։

Կանացի կուրծքը միջինում 2 չափսով մեծացել է։ Անցած հարյուրամյակի 50-ական թվականներին կանայք ավելի փոքր էին և 15սմ-ով ավելի բարակ մեջք ունեին։ Ոտքերի չափսերը նույնպես փոքր էին 3 համարով։ 1957 թվականի կանայք կրում էին 40-րդ (եվրոպական) չափսի հագուստ, իսկ այսօր միջին կանայք կրում են 44-րդ չափսը։

Մասնագետները համոզված են, որ այդպիսի փոփոխությունների պատճառը կանանց կյանքի որակի բարձրացումն է։ Նրանք սկսել են ավելի շատ վաստակել, առողջ ապրելակերպ վարել, սպորտով զբաղվել և ավելի լավ սնվել։

Օրինակ, եթե 1957 թվականին կինը միջինում օրական օգտագործում էր 1800 կալորիա, ապա 2017 թվականին այդ թիվը հասել է 2300-ի, այդ իսկ պատճառով ժամանակակից գեղեցկուհիները կարող են միայն հպարտանալ այդ փոփոխություններով։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել