gettyimages-475600706Araratnews.am-ը գրում է.

Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությմաբ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը շնորհավորական նամակներ են փոխանակել. հաղորդում են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Միացյալ Նահանգների պետքարտուղարի նամակում նշվում է, որ ԱՄՆ-ը շահագրգիռ է խաղաղ ճանապարհով Լեռնային Ղարաբաղում հակամարտության շուտափույթ կարգավորմամբ: Պաշտոնյան ընդգծել է, որ իր երկիրը հետաքրքրված է Ադրբեջանի հետ սերտ համագործակցությամբ, հատկապես էներգետիկայի ոլորտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել