Հաճախ տարբերվող և նորաձև հագուստ մոդավորելու մոլուցքով տարված դիզայներները ստեղծում են այնպիսի «գլուխգործոցներ», որոնք ստիպում են մեզ կասկածի տակ առնել նրանց բանականությունը:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում նորաձև համարվող 10 հագուստ և համադրություններ, որոնք մեղմ ասած տարօրինակ են և կոչ անում զոհ չգնալ տարբերվելու մոլեգին ցանկությանը: Հաճախ տարբերվելու հարցում առանցքային դեր ո՛չ կոշիկներն են խաղում և ո՛չ էլ ջինսերը:

Ճղած ջինսեր ցանցանման զուգագուլպաների հետ

Ցանցանման զուգագուլպաներն առհասարակ վուլգալության մարմնավորում են, իսկ համադրելով դրանք ճղած ջինսերի հետ, դուք ևս մեկ անգամ կըգնդծեք ճաշակի իսպառ բացակայությունը:

Թափանցիկ կոշիկներ

 

Ոտքի համար չափազանց անհարմար կոշիկներ, որոնք բավականին անիմաստ են: 

Թափանցիկ հատվածներով ջինսեր

Առհասարակ անիմաստ տարբերակ: Լավ, ինչո՞ւ: Ի՞նչ նպատակով, ո՞ր եղանակի համար:

Բաց ուսերով ջինսե վերարկու

Վերարկուն առհասարակ նախատեսված է տաք պահելու համար: Իսկ նմանատիպ վերարկուն պարզապես անհեթեթություն է, որը հավանաբար նախատեսված է սեքսուալություն հաղորդելու համար, սակայն միակ բանը, որ այն կարող է հաղորդել, ուղեղի տրավման է նման վերարկու հագած աղջկան տեսնողի մոտ:

Արդեն ճղրտած զուգագուլպաներ

Այո՛, չափազանց պրակտիկ տարբերակ: Շատերի մոտ 10 րոպե զուգագուլպան կրելուց հետո այն այս տեսքն է ստանում:

Պիժամայի ոճի հագուստ

Սա արդեն պիժամայի ոճ չէ, սա հենց լիարժեք պիժամա է: Իսկ գիշերազգեստն, այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում կրել տանը, գիշերը:

Բնական միներալներով կրոքսներ

Բավական չէ, որ կրոքսներն իրենք իրենցով արդեն իսկ աղետ են, այժմ էլ դրանց վրա բնական միներալներ են ամրացնում: Ահավոր է:

Կիսաշրջազգեստ+ջինսե տաբատ

Հերթական «գլուխգործոցը»: Տարիներ շարունակ աղջիկները համառորեն փորձում են կիսաշրջազգեստներն ու շրջազգեստները համադրել ջինսե տաբատների հետ: Հասկացեք վերջապես, որ այդ փորձերն ապարդյուն են:

Մորթով կոշիկներ

Դե լավ էլի: Ասես ոտնաթաթերի վրա կանգնած կենդանի լինի: Պարզապես Ո՛Չ:

Դեմքի լողազգեստ

Այս հարմարանքը նախատեսված է դեմքն արևի ճառագայթներից պաշտպանելու համար: Գողերին հավանաբար դուր կգա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել