Похожее изображениеԱրտահանման ծավալների ավելացման ուղղությամբ տարվող աշխատանքները չեն սահմանափակվում միայն առկա գործընկերների հետ սահմանված ապրանքների վերաբերյալ բանակցություններով:

Հայաստան է ժամանել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության որակի վերահսկողության, զննության և կարանտինի գլխավոր ադմինիստրացիայի պատվիրակությանը՝ սննդամթերքի անվտանգության վերահսկողության վարչության պետի տեղակալ Խինֆա Դուի գլխավորությամբ:

Պատվիրակության այցի նպատակն է տեղում ծանոթանալ հայկական մեղրի և մեղվաբուծական մթերքի արտադրության պայմաններին ու որակին: Հաջող ընթացքի դեպքում մեծ է հավանականությունը, որ առաջ քաշվի հայկական մեղրը Չինաստան արտահանելու ծրագիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել