Ձեզ ենք ներկայացնում աշխարհում ամենահայտնի արագ սննդի ցանցի վերաբերյալ փաստեր, որոնք, ամենայն հավանականությամբ, չգիտեիք:

 

1. ԱՄՆ-ում McDonalds-ի կետերը ավելի շատ են, քան հիվանդանոցներն ու կլինիկաները:

2. McDonalds-ի հոնգկոնգյան մասնաճյուղում Դուք կարող եք նշել Ձեր հարսանիքը՝ վճարելով ընդամենը $1200: Գումարը ներառում է փորձառու հանդիսավար, ծաղկեփունջ և փուչիկներ:

3. McDonalds-ի առաջին մենյուն բաղկացած էր ոչ թե համբուրգերներից, այլ հոթ-դոգներից:

4. 1898 թվականին McDonalds-ը նաև պիցցա էր վաճառում:

5. Ցանցը նոր ռեստորան է բացում յուրաքանչյուր 4 ժամը մեկ:

6. McDonalds-ի ամենափոքր ռեստորանը զբաղեցնում է 46 քմ տարածք և գտնվում է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում:

7. Միջին  հաշվարկով՝ ցանցի կետերում վայրկյանում վաճառվում է 75 համբուրգեր:

8. ԱՄՆ-ում գտնվող յուրաքանչյուր աշխատող մարդ իր կյանքում մի որոշ ժամանակ աշխատել է McDonalds-ում:

9. Ամերիկացիները McDonalds-ի խորհրդանիշ «M» տառը ավելի հաճախ են ճանաչում, քան քրիստոնեական խաչը:

10. Պատմության ընթացքում ամենաշատ այցելուներին սպասարկել է մոսկովյան ցանցը 1990 թվականին՝ ընդունելով շուրջ 10,000 հաճախորդի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել