Սիրիական ընդդիմադիր «Ահրար ալ-Շամ» խմբավորումը հայտարարություն է տարածել Սիրիայի Լաթակիա նահանգի հյուսիս-արևելքում՝ Ջաբալ ալ-Աքրադ լեռնային շրջանում, ռազմական ուղղաթիռ խոցելու վերաբերյալ. տուժածների մասին տեղեկատվություն դեռևս չկա: Մի շարք աղբյուրների հաղորդմամբ՝ հնարավոր է՝ խոցված ուղղաթիռը պատկանում է ռուսական օդատիեզերական ուժերին, քանի որ ռուսական կողմն ակտիվ որոնողական աշխատանքներ է իրականացնում նշված տեղանքում: Բացի այդ, նշվում է, որ դրան հարված է հասցվել խոշոր տրամաչափի թնդանոթից՝ նահանգի՝ Թուրքիային սահմանակից շրջաններից:

Image may contain: text

Պետք է նշել նաև, որ անցած մի քանի օրերի ընթացքում ռուսական օդատիեզերական ուժերի և սիրիական օդուժի միավորներն ակտիվ օդային հարվածներ էին հասցնում ինչպես Լաթակիայի, այնպես էլ դեպի արևելք՝ Իդլիբի նահանգներում տեղակայված հակակառավարական տարաբնույթ կառույցների դիրքերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել