Բոլորը չէ, որ ուղղակի կարող են իրենց ու իրենց երազանքի շուրջ հավաքել մարդկանց: Բոլորը չէ, որ կարող են իրենց երազանքով վարակել շրջապատին, ստիպել հավատալ ու սպասել դիմացինի երազանքի իրականացմանը: Իսկ Անին կարող է: Անին նման չէ մեզ, Անին հավատում է, սպասում… Եվ միշտ էլ գալիս է այն օրը, երբ նրա երազանքն իրականանում է: Ահա և Անիի երազանքը՝ ընդամենը մի նկար. նկար Henrikh Mkhitaryanի հետ։ Այնքան պարզ ու հասարակ: Եվ այդքանն էլ է բավական երջանիկ լինելու համար: Ընդամենը մի նկար, և Անին ցույց է տալիս և սովորեցնում, թե ինչպես երազել:
Երազանքը երբեմն այն կրողից ավելի ուժեղ է լինում, այն հայտնվում է, որ իր «տիրոջն» ավելի ուժեղ դարձնի: Ցանկացած խելագար երազանք իրականանալի է, միայն թե կարևոր է, որ կողքիդ լինեն մարդիկ, ովքեր կհավատան քեզ, քո խենթությանը, ովքեր քեզ չեն կապի սոցիալական կապանքներով ու տաբուներով, ովքեր պարզապես չեն կոտրի քեզ քո երազանքի հետ մեկտեղ:
Ուզո՞ւմ եք սովորել իրականացնել երազանքները: Դիմե՛ք Անիին:

Բոլորը չէ, որ ուղղակի կարող են իրենց ու իրենց երազանքի շուրջ հավաքել մարդկանց: Բոլորը չէ, որ կարող են իրենց երազանքով վարակել շրջապատին, ստիպել հավատալ ու սպասել դիմացինի երազանքի իրականացմանը: Իսկ Անին կարող է:

Image may contain: 2 people, outdoor

Image may contain: 1 person, sitting, table, living room, indoor and food

Image may contain: 1 person, stadium and outdoor

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել