Անգլուհի Սառա Սայմոնդսը, ով իրեն համարում է «տղամարդկանց դավաճանությունների թագուհի», այժմ հրաժարվել է նախկին կյանքից և բացել է «Կանանց դպրոց», որտեղ իգական սեռի ներկայացուցիչներին սովորեցնում է ինչպես պայքարել տղամարդկանց դավաճանությունների դեմ:

Image result for муж изменяет

Ահա և նրա խորհուրդներն այն մասին, թե երբ կարելի է վստահ լինել, որ ամուսինը դավաճանում է:

1. Ամուսինը լարվում է հաղորդագրություններ կամ զանգեր ստանալիս: Նա հանկարծ ցանկանում է միայնակ խանութ գնալ կամ հաճախ է գնում ավտոմեքենայի մեջ բենզին լցնելու:

2. Երբ ամուսինը թաքցնում է բջջայինը, այն բաց չի թողնում ձեռքից նույնիսկ լոգարան գնալիս, ջնջում է զանգերի ցուցակը և հաղորդագրությունները:

3. Նա մշտապես պատճառ է փնտրում հյուրանոցի համարում միայնակ մնալու՝ լողափ գնալու փոխարեն:

4. Ամուսինը հանկարծ որոշում է մարմնամարզությամբ զբաղվել: Յուրաքանչյուր առավոտ նա կես ժամով դուրս է գալիս վազելու, իհարկե, միայնակ:

5. Դուք պատրաստվում եք ընթրելու գնալ ռեստորանում, իսկ ամուսինն արդեն վաղուց պատրաստ է և ասում է, որ ձեզ կսպասի ներքևում՝ բարում:

6. Նա նախաճաշից, ճաշից կամ ընթրիքից հետո սկսել է մշտապես գնալ լողավազանում լողալու կամ գործնական կարևոր զանգեր կատարելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել