The Veterans Community Project վետերանների համայնքի անդամները Կանզաս քաղաքում ամեն ինչ անում են ամերիկացի վետերանների կյանքը բարելավելու համար: Շնորհիվ հենց այդ անդամների առատաձեռնության՝ նրանք կարողացան իրականացնել իրենց ծրագիրը և կառուցեցին Վետերանների գյուղ, որտեղ փոքրիկ, բայց հարմարավետ և լիարժեք տներում ապրում են նախկին զինվորները:

Գյուղը կազմված է 50 տնից, որոնցից յուրաքանչյուրը մի ստուդիա-բնակարանի չափ ունի:

Վետերան բնակիչներին ապահովում են ուտելիքով և առաջին անհրաժեշտության պարագաներով, ինչպես նաև տալիս են նրանց վաղուց մոռացված անձնական տարածության, անվտանգության և կայունության զգացողություն:
Յուրաքանչյուր տան մեջ կա կահավորված խոհանոց և լոգասենյակ:
Գյուղի մթնոլորտը վետերաններին օգնում է զգալ իրենց ոչ միայնակ և ոչ մեկուսացված կյանքից:
Համայնքային կենտրոնից ոչ հեռու նախատեսվում են անցկացվել թրեյնինգներ և խորհրդատվություններ, որոնք վետերաններին կօգնեն փոխել իրենց կյանքը և հաղթահարել տրավմաները:
Համայնքի անդամներն իրենց նախաձեռնության մասին ասում են. «Վետերանները փորձում են օգնել վետերաններին»:
Համայնքը արդեն իսկ բազում ծրագրեր է իրականացրել անտուն վետերաններին օգնելու և նրանց՝ հասարակությունից անտեսված չզգալու համար:
Յուրաքանչյուր տնակի կառուցման համար ծախսվել է մոտ 10 հազար դոլար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել