Աշխարհի ամենաազդեցիկ առաջնորդների վրա հայացք նետելիս մենք տեսնում ենք, որ նրանք հաճախ այնպիսի ընդհանուր գծերով են օժտված, ինչպիսիք են խիզախությունը, հռետորական կարողությունները և ստեղծարար միտքը։

Այժմ եկեք տեսնենք՝ ովքեր են պատմության մեջ հավերժացած այն առաջնորդները, ովքեր բացի իրենց քաղաքական ռազմավարությունները կյանքի կոչելու համար տրված պայքարներից՝ կռիվ են տվել իրենք իրենց դեմ՝ փորձելով հաղթահարել հոգեկան հիվանդությունները։  

Related imageԱբրահամ Լինքոլն

Միացյալ Նահանգների 16-րդ նախագահը տառապում էր սուր դեպրեսիայով։ Իր մտերիմ ընկերոջ խոսքերով՝ դա հաճախ արտահայտվում էր խորը մելանխոլիայով։ Որոշ տարածված լուրերի համաձայն՝ մտերիմ ընկերոջ մահվանից հետո նրան տեսել են որսորդական հրացանով անտառներում թափառելիս։

Image result for stalinԻոսիֆ Ստալին

Ստալինը ԽՍՀՄ ղեկավարն էր 1920-ականներից մինչ 1953 թվականը։ Նրա կառավարման տարիները լի էին սարսափով ու վախով. միլիոնավոր մարդիկ սպանվում էին ու արտաքսվում։ Նրան ժամանակակից հոգեբուժության չափանիշներով դիտարկելիս կարող ենք ասել, որ հավանաբար այս ազդեցիկ առաջնորդի մոտ առկա են եղել այնպիսի հոգեկան խանգարումներ, ինչպիսիք են նարցիստիկ, պարանոիդ անձնային խանգարումներն ու երկբևեռ աֆեկտիվ խանգարումը (բնորոշվում է պարբերաբար ընթացող տրամադրության փոփոխություններով)։

Image result for martin luther kingՄարտին Լյութեր Քինգ

Դժվար է հիշել ավելի կրակոտ ու վառ առաջնորդի, քան Մարտին Լյութեր Քինգն էր։ Չնայած այս հանգամանքին՝ նա բազում դժվար օրեր է ունեցել։ Նրա մոտ ևս եղել են դեպրեսիվ խանգարումներ, ինչը դեռահաս տարիներին ինքնասպանության երկու փորձերի պատճառ է դարձել: Որպես մարդու իրավունքների համար պայքարող ակտիվիստ հայտնի դառնալուց հետո էլ դեռ նրա թիմը շարունակում էր հորդորել նրան դիմել հոգեբույժի օգնությանը, բայց նա չէր համաձայնում։

Image result for princess dianaԱրքայադուստր Դիանա

Ուելսի արքայադուստրը պատմությանը հայտնի է մարդկանց հանդեպ ունեցած իր կարեկցանքով ու բարեգործություններով։ Մինչ բոլորը հիանում էին նրանով, նա ևս տառապում էր դեպրեսիաներից ու նյարդային բուլիմիա կոչվող հիվանդությունից։

Image result for Maria IԹագուհի Մարիա I

Թագուհի Մարիան եղել է Պորտուգալիայի առաջնորդը 1777-1816 թվականների ընթացքում։ Չնայած պատմությունը նրան հիշատակում է որպես հիանալի առաջնորդի, նա հայտնի է նաև որպես Մարիա Խելագար, քանի որ տառապել է կրոնական մանիայով ու մելանխոլիայով։

Նա ճանաչվեց հոգեկան հիվանդ 1972 թվականին, և նրան փոխարինելու եկավ նրա երկրորդ որդին։

Image result for commodusՀռոմեացի կայսր Կոմոդուս

Կոմոդուսը, ով եղել է Հռոմի կառավարիչը 180-192 թվականներին, տառապել է նարցիստիկ ու հիստերիկ անձնային խանգարումներով։ Նա Հռոմն ու Հռոմի բազմաթիվ փողոցներ վերանվանեց իր անունով, քանի որ հավատում էր, որ ինքը Հերկուլեսի վերամարմնավորումն էր։

Image result for churchillՈւինսթոն Չերչիլ

Միացյալ Թագավորության վարչապետը տառապել է երկբևեռ խանգարմամբ, որն արտահայտվել է դեպրեսիայի մեջ ընկնելու հակվածությամբ։

Image result for adolf hitlerԱդոլֆ Հիտլեր

Գիտնականները պնդում են, որ Ադոլֆ Հիտլերը տառապել է սահմանային ու նարցիստիկ անձնային խանգարումներով։

Image result for trumpԴոնալդ Թրամփ

Թե՛ ընտրությունների ընթացքում, թե՛ նախագահ ընտրվելուց հետո հազարավոր մասնագետներ հավաստիացնում են, որ Թրամփն ունի մի շարք հոգեկան խանգարումներ, որոնցից հատկապես ընդգծված է նարցիստիկ անձնային խանգարումը։  

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել