Step by Step with successful people ֆորումն արդեն 3-րդ անգամ հնարավորություն է ընձեռում երիտասարդներին հանդիպելու սիրված և հաջողության հասած հայտնիների հետ և նրանց հետ քննարկելու հաջողության հասնելու ուղիները։ Այս անգամ ֆորումին ներկա էին 4 հաջողակ խոսնակներ՝ մոդել, հաղորդավարուհի և դերասանուհի Աննա Գրիգորյանը, ճանաչված դիզայներ-ոճաբան Արամ Նիկոլյանը, Teach for Armenia ծրագրի հիմնադիր Լարիսա Հովհաննիսյանը և հումորիստ, սցենարիստ և դերասան Վաչե Թովմասյանը։ Երեկոն վարում էր բոլորի կողմից շատ սիրված հումորիստ, հաղորդավար Սերգեյ Սարգսյանը։

Աննա Գրիգորյան: Ես աշխատություն եմ սկսել, վարսերիս հետ գուցե համապատասխան չէ այս ամենը, նույնիսկ երկու շաբաթով հեռացա Թիֆլիսի հեռու սարերի մեջ ինչ-որ տեղ, որտեղ ես էի, համակարգիչը. այսօր, իհարկե, կուզեի բերել ինձ հետ:

Նախ` կյանքը ինքնին արդեն մարտահրավեր է, ես իմ տեսակով, ինչքան էլ չի երևում, համարձակ ու նաև համեստ եմ: Չնայած համարձակությունս հաճախ թույլ չի տալիս, որ երևա համեստությունս, բայց ես այդպիսին եմ: Իրականում մարդ եմ, ով սիրում է այս կյանքը, ով ոչ միայն փորձում է իր, այլև ուրիշների համար հաճելի բան անել: Կյանքում մարտահրավեր միշտ կան. ես առաջին անգամ եմ եմ այս պահին գտնվում այստեղ ձեզ հետ, ես առաջին անգամ եմ գտնվել իմ առաջին ֆիլմի նկարահանումներին, ես առաջին անգամ եմ եղել Արամ Նիկոլյանի գեղեցիկ ցուցադրություններից մեկին, երկրորդ ցուցադրությանը ես արդեն գլխավոր հերոսուհին էի: Ասածս ինչ է, որ միշտ առաջին անգամ ենք ինչ-որ տեղում գտնվում և մի օր էլ առաջին անգամ ենք մայրանալու:

Ես Բրյուսովում շատ վատ եմ սովորել, ոչ էլ կարողանում էի արտագրել: Լավ սովորեք և ընտրեք այն համալսարանը, որն իրոք ձեզ դուր է գալիս։ Օրինակ՝ ես սրտանց ցանկացել եմ Թատերական ընդունվել, իհարկե, հույս ունեմ ապագայում դիմել Նյու Յորքի կինո ակադեմիա: Գնահատեք և արժևորեք ձեր կյանքի բոլոր ժամանակահատվածները:

Արամ Նիկոլյան: Դեռ մանկուց շատ սիրել եմ իմ մասնագիտությունը, շատ հետաքրքրված եմ եղել և փորձել եմ ամեն ինչ անել, որպեսզի տարբերվեմ միջավայրից իմ ոճով: Իմ առաջին մասնագիտությունը տնտեսագիտությունն է, ավարտել եմ Ժողինստիտուտը (ծնողներս էլ են տնտեսագետ): Ընտրեցի այդ մասնագիտությունը և հետո հասկացա, որ դա իմը չէ:

Վաչե Թովմասյան

Իմ անունը, իմ դեմքը հումորի հետ է կապված, բայց ես կփորձեմ ավելի լուրջ բաներից խոսել: Բոլորի համար տարբեր է հաջողության հասնելու ճանապարհը, բայց մի քանի բան կա, որ միանշանակ է: Օրինակ՝ քչերը գիտեն, որ ես գերազանցիկ եմ եղել դպրոցում, որ լավագույն սովորողն էի մեր դասարանում, իմ ուժերով ընդունվել եմ բուհ: Ես արդեն երկրորդ կուրսում ընտրել էի իմ ճանապարհը՝ КВН, որով գնում էինք առաջ: 

Մի դասախոս ունեինք, ով միշտ ասում էր՝ ամենակարևոր բանը ճիշտ ուսում ստանալն է, ճիշտ գործ գտնել և ամենակարևորը՝ ճիշտ կողակից ընտրելն է: Իրոք, շատ կարևոր է, ես ուսանողական տարիներին այնքան բան եմ սովորել, որ մինչ օրս ինձ պետք է գալիս. ես պրոդյուսեր եմ և աշխատակազմ ղեկավարելու մեջ ինձ շատ անհրաժեշտ է: 

Մյուս կարևոր ֆակտորը հաջողության հասնելու պոզիտիվն է: Մի տեղ գնացել էի գործնական հանդիպման, և որտեղ նա ժպտում էր, ես էլ էի ժպտում, հետո երբ տխրում էր, ես էլ էի տխրում: Դա պրիմիտիվ բան է, որ շատ մարդկանց դուր է գալիս: Ինչքան ջերմ էներգիա տաք, այնքան այն կվերադառնա ձեզ: Ես, օրինակ, ծիրանի էքսպորտով եմ զբաղվում, մենք այգի ունենք այդտեղ, ես ունեմ 20 աշխատող և եկել եմ այն եզրակացության, որ ցանկացած հարցի համար պետք է պրոֆեսիոնալ մոտեցում ունենալ: 

«Teach for Armenia» ծրագրի հիմնադիր Լարիսա Հովհաննիսյանը կրթությունը համարում է ամենակարևորը։ Նա իր խոսքում, խրախուսելով երիտասարդներին, նշեց, որ երբևէ չպետք է հանձնվել, երբ կա երազանք: 

Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել