Հունվարին արտասահմանից ուղարկվող մասնավոր դրամական գումարն աճել է 35 տոկոսով՝ հասնելով 21․8 մլն դոլարի։ Ընդ որում՝ այդ աճի կեսից քիչ ավելին բաժին է հասել Ռուսաստանին։

Պետք է նկատել, որ Ռուսաստանից գումարների ներհոսքի հաջորդական կրճատման երկու տարիներից հետո հունվարին իրավիճակի փոփոխություն է տեղի ուենցել։ Այդ երկրից մասնավոր դրամական փոխանցումների գումարը աճել է 34․5 տոկոսով։ Այդ հանգամանքը հետաքրքրություն է առաջ բերում այն հարցի նկատամամբ, թե ինչով է պայմանավորված դրամական փոխանցումների նման դրական տեմպը:

Խնդիրն այն է, որ Ռուսաստանից փոխանցումների հունվարյան աճի 80 տոկոսից ավելին արժույթների փոխարժեքում զգալի փոփոխությունների շնորհիվ է։ Ռուսական ռուբլին սրնթաց արժեզրկման պրոցեսից հետո մեկ տարում դոլարի հանդեպ գրեթե 1․3 անգամ ամրապնդվել է, ինչը բարելավել է հարաբերակցությունը ռուբլին դոլարի փոխանակելիս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել