1945 թ․ ապրիլի 30-ին ստորգետնյա բունկերում թաքնված Ադոլֆ Հիտլերն ու նրա կինը՝ Եվա Բրաունը, սպասում էին խորհրդային զորքերի հարձակմանը։ Բունկեր մտնելուց առաջ Հիտլերն իր հետ վերցրել էր միայն սեփական կյանքն ու կնոջը։ Վերջինիս և Հիտլերի սիրո պատմությունը ոչնչով չի զիջում Ռոմեոյի և Ջուլիետայի պատմությանը։ Եվա Բրաունն անձնուրաց կին էր, ով համարձակվեց սիրել մարդկության պատմության մեջ ամենավտանգավոր և զարհուրելի մարդուն։

 

1. Նա անկեղծորեն սիրում էր Հիտլերին

Այստեղ գերբնական ոչինչ չկա․ Եվա Բրաունն անկեղծորեն սիրում էր Հիտլերին։ Երբ 17-ամյա աղջնակը սկսում է ապրել քառասնամյա տղամարդու հետ, մենք այդպիսի երևույթի մասին հիմնականում դրական կարծիք չենք արտահայտում։ Սակայն Եվայի համար դա իրական սեր էր։ Երբ 1930 թ․ նրանք ծանոթացան, նա պատկերացում անգամ չուներ, թե ով է իրականում Հիտլերը։ Ավելին՝ վերջինս ծանոթանալիս ներկայացել էր իր ստեղծած երկրորդ անվամբ՝ Հերր Վուլֆ։ Հիտլերը Եվայի հետ կինո, թատրոններ, օպերա և ռեստորաններ էր գնում, իսկ աղջիկն իր հերթին հիանում էր իր կողակցի յուրաքանչյուր հատկանիշով, անգամ բարակ բեղիկներով և արտասովոր ձայնով։

2. Իսկ Հիտլերն ուրիշին էր սիրահարված

Եվա Բրաունի հետ ծանոթանալու պահին Հիտլերն արդեն ուրիշ կնոջ հետ էր ապրում՝ Հելի Ռաուբալի, որն իր զարմուհին էր։ Թվում է, թե Հիտլերն այս կնոջը աշխարհում բոլորից շատ էր սիրում, իսկ ինչ վերաբերում է ֆրաու Ռաուբալին, որոշ կասկածներ կան։ 1931 թ․ սեպտեմբերին նա հայտարարեց, որ մեկնում է Վիեննա՝ այլ տղամարդու հետ ամուսնանալու։ Հիտլերը կատաղության մեջ էր։ Հաջորդ առավոտյան հայտնաբերվել է Հելի Ռաուբալի դին՝ գլխից կրակոց ստացած վիճակում։ Իր կյանքի ընթացքում Հիտլերը ութ կին է ունեցել, որոնցից յուրաքանչյուրը ինքնասպանության առնվազն մեկ փորձ է կատարել։ Սակայն Եվան ամենաշատն է դիմացել այս տղամարդու տանջանքներին։ Ֆրաու Ռաուբալի սպանությունից հետո սկսվում են Ադոլֆ Հիտլերի և Եվա Բրաունի հարաբերությունները։

3. Հիտլերն անամոթաբար նրան փոխել է ուրիշի հետ

Հիտլերը սարսափելի կերպով էր վարվում այն կանանց հետ, ովքեր սիրում էին իրեն։ Եվա Բրաունին նա շատ հաճախ այլ կանանց հետ էր փոխում։ Կնոջ ամենահայտնի փոփոխությունը Հիտլերն արել է Ռենատա Մյուլլերի հետ։ Իր կյանքի երրորդ տասնամյակում դերասանուհին չէր իջնում էկրաններից։ Հիտլերը նրան նկարահանել է իր քարոզչական հոլովակներում ևս։ 1937 թ․ Ռենատա Մյուլլերը իրեն դուրս է նետել պատուհանից՝ այլևս չկարողանալով տանել իր սիրեկանի կողմից գործադրվող հոգեբանական ճնշումները։

4. Եվան կրակել է իր կրծքին՝ ուշադրություն գրավելու համար

Ֆրաու Բրաունը կարծում էր, որ միակ բանը, որը Հիտլերին ստիպում էր անհանգստանալ և զգացմունքներ էր առաջացնում նրա մեջ, դա նրա առաջին սիրո՝ Հելի Ռաուբալի մահն էր։ Այդ պատճառով էլ նա վերցրել է իր հոր ատրճանակը, կրակել ուղիղ իր սրտին։ Հետաքրքիր է, բայց նա ողջ է մնացել և զանգել անձնական բժշկին։ Սակայն կրակոցի շնորհիվ Բրաունը հասավ իր նպատակին։ Հիտլերը նրա մոտ՝ հիվանդանոց է գնացել ծաղիկներով և խոսք տվել, որ կսիրի, ուշադրություն կդարձնի և հոգ կտանի իր կնոջ մասին։

5. Հիտլերը թաքցնում էր իր և Եվա Բրաունի հարաբերությունները

Երբ նրա տուն հին ընկերներն էին հյուր գալիս, Հիտլերը Եվային թույլ չէր տալիս սենյակից դուրս գալ։ Հիտլերը հաճախ էր ասում, որ իրեն պետք է հիմարիկ և պարզ կին, որը չի խանգարի իր գործերին։ Ուղղակի պատկերացրեք, թե ինչ դժվար էր կյանքը Եվայի համար։ Ժամանակի ընթացքում Հիտլերն իր կնոջը տվեց անձնական քարտուղարի պաշտոն։ Սակայն անգամ այս դեպքում Եվան պարտավոր էր լինում տանից դուրս գալ միայն հետևի մուտքով։

6. Եվան փորձել է հաբեր կուլ տալ

1935 թ․ Հիտլերը երեք ամիս շարունակ առհասարակ ուշադրություն չէր դարձնում իր կնոջը, և վերջինս հասկացավ, որ կրակոցը օգուտ չի տվել։ Այդ ժամանակ Եվան որոշեց 35 քնաբեր հաբեր կուլ տալ։ Այս անգամ ևս նույն արդյունքը ստացվեց․ Եվան փրկվեց և Հիտլերը կրկին նրա մոտ եկավ ծաղիկներով և խոստումներով։ Նա ներողություն խնդրեց և անգամ խոսք տվեց Եվայի համար տուն գնել (սրա մասին իր անձնական օրագրում հիշատակել է Եվան)։

7. Հիտլերի ընտանքն ատում էր Եվա Բրաունին

Հիտլերը երկար ժամանակ ապրել է Հելի Ռաուբալի մոր՝ Անգելայի հետ։ Անգելա Ռաուբալը տարիներ շարունակ ապրել է այն մարդու հետ, ով իր աղջկան ինքնասպանության է հասցրել։ Միևնույն ժամանակ Անգելան ուղղակի ատում էր Եվային։ Վերջինս հանգիստ կերպով միայնակ ապրում էր Հիտլերի տանը, ֆիլմեր էր դիտում, գրքեր էր ընթերցում, իսկ ճաշի ժամին իր սիրեցյալի նկարը դնում էր սեղանին՝ պատկերացնելով, թե նրա հետ է ճաշում։ Եվայի՝ քնաբեր հաբեր ընդունելուց հետո Հիտլերը վերջնականապես որոշեց առանձնացնել Եվային և Անգելային։ Եվան միայնակ մնաց Հիտլերի տանը։

8. Եվան երբեք չի լքել Հիտլերին

Պատերազմի ընթացքում, երբ վտանգը ավելի ու ավելի էր մոտենում Գերմանիային, բերելի համար պարզ էր, որ հենց սովետական զորքը հասնի Հիտլերին՝ անմիջապես կոչնչացնի նրան։ Եվա Բրաունին նույնպես մեծ վտանգ էր սպառնում։ 1944 թ․ նա իր գրավոր կամքն է հայտնել այն մասին, որ երբ Հիտլերը մահանա, նրան նույնպես սպանեն։ Մինչև վերջին վայրկյանը Եվան հրաժարվել է ավելի ապահով տեղ գնալ, և ամենավերջում, երբ իրադրությունն արդեն սարսափելի էր, նա Հիտլերի հետ մնացել է ստորգետնյա բունկերում։

9. Հիտլերը սպանել է Եվա Բրաունի քրոջ ամուսնուն

Հերման Ֆեգելյայնը Եվա Բրաունի քրոջ ամուսինն էր։ Կեղծ մեղադրանքից հետո նրա կինը պատուհանից ցած է նետվել, իսկ ինքը՝ Ֆեգելյայննը դա չի համարձակվել անել։ Հենց այդ պատճառով էլ Հիտլերի հրամանով նրան մտցրել են բունկեր և կրակել։

10. Հիտլերն իր շան մասին ավելի շատ էր անհանգստանում, քան սեփական կնոջ

Բլոնդի անունով շունը Եվայի իրական թշնամին էր։ Ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ Բլոնդին Հիտլերի կողմից ավելի շատ ուշադրության և հոգատարության էր արժանանում։ Երբ ստորգետնյա բունկերում գտնվում էին Հիտլերը, Եվան, բուժքույրը և Բլոնդին, ցիանիդով առաջին պատիճը ստացավ շունը։ Հիտլերը կարծես խոլագարվեց, երբ տեսավ, թե ինչպես է իր վերջին շունչը փչում շունը։ Այնուհետև նա պատիճը տվեց Եվային։ Անգամ վերջին վայրկայններին նա կնոջ համար ավելի քիչ էր անհանգստանում, քան շան։ Այն կնոջ, որը պատրաստ էր իր համար կյանքը զոհաբերել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել