Похожее изображениеCoca-Cola ապրանքանիշի մարկետինգի գծով տնօրեն Ուենդի Քլարքը մի անգամ ըմպելիքը ներմուծած մարդուն նկարագրել է հետևյալ խոսքերով՝ «դեղագետ, ով ցանկանում էր այնպիսի մի դեղ ստեղծել, որը մարդկանց կհաներ վեր ու թարմության և երջանկության րոպեներ կպարգևեր»: Սակայն Քլարքը պարզապես փորձում էր հավատարիմ մնալ ապրանքանիշի այն հաղորդագրությանը, որ Coca-Cola-ի միակ նպատակն է մարդկանց «երջանկացնելը», բայց իրականում դրա ստեղծման ետևում թաքնված դրդապատճառը միանգամայն այլ է:

Coca-Cola-ի պատմությունը սկսվում է 19-րդ դարի վերջերին Ջոն Սթիթ Փեմբերթոն անունով մի բժշկից, ով ստրկատեր էր ու կռվում էր Ամերիկայի քաղաքացիական պատերազմում որպես դաշնակ մարտիկ: Մինչ Ջորջիայի հեծելազորային գումարտակում ծառայելը նա աշխատում էր որպես քիմիկոս ու դեղագետ:

Հենվելով մասնագիտական փորձի ընթացքում ձեռք բերված գիտելիքների վրա՝ Փեմբերթոնը փորձում է կախվածությունը բուժող դեղամիջոց գտնել: Նա սկսեց փորձեր կատարել բազմատեսակ բույսերի հետ, որոնց թվում նաև կոկայի տերևի, որը, ինչպես շատերիս հայտնի է, օգտագործվում է կոկայինի արտադրության մեջ:

Խառնելով կոկայի տերևները, գինի և կոլա տեսակի ընկույզներ՝ նա ստեղծեց իր առաջին ըմպելիքը, որը կոչվեց Pemberton’s French Wine Coca (Փեմբերթոնի ֆրանսիական գինի-կոկա): Խմիչքը, որը գովազդեցին որպես անտիդեպրեսանտ և ցավազրկող, օգնեց թեթևացնել Փեմբերթոնի՝ թմրանյութերից կախվածությունը և վաճառքի ներկայացվելուց անմիջապես հետո էլ մեծ հաջողություն ունեցավ:Картинки по запросу coke old sign

Խմիչքի ստեղծումից 20 տարի անց Ատլանտա Քաունթրին հայտարարեց, որ արգելում է ամեն տեսակի ալկոհոլային խմիչքներ արտադրելը, վաճառելը կամ գնելը: Փեմբերթոնը հնարամիտ գտնվեց ու 1886-ին բաղադրությունից հեռացնելով գինին՝ այն փոխարինեց քաղցր օշարակով:

Փեմբերթոնն ու իր մտերիմ ընկերը ապրանքանիշը վերանվանեցին Coca-Cola: Խմիչքը կվաճառվեր որպես դեղամիջոց, եթե նրանք պատահաբար դրան ավելացրած չլինեին գազավորված ջուր: Սակայն նրանց դուր եկավ խմիչքը որպես զովացուցիչ ըմպելիք ներկայացնելու գաղափարը:

Մինչ ապրանքանիշը շարունակում էր մեծ հաջողություններ գրանցել, այն ստեղծողի վիճակը գնալով ավելի էր վատանում: Քանի որ Փեմբերթոնը ոչինչ չէր կարող անել իր կախվածության հետ, նա մորֆինը փոխարինել էր կոկայինով, ինչը միայն որոշ ժամանակով հետաձգում էր իր մահը: Մորֆինից կախվածությունը խլում էր նրանից իր օրվա հացն ու, որ ամենասարսափելին է, առողջությունը: Այս ամենին էլ գումարվեց այն, որ խմիչքը որպես զովացուցիչ ըմպելիք վերափոխելը սկզբնական շրջանում վստահություն չէր ներշնչում մարդկանց, ու Փեմբերթոնը ստիպված վաճառեց իր բաժնետոմսերը տարբեր գործարարների, որպեսզի կարողանա ծայրը ծայրին հասցնել:

Ջոն Փեմբերրթոնը մահացավ 1888 թվականին, ստամոքսի քաղցկեղից: Նա իր մնացած բաժնետոմսերը թողեց որդուն՝ Չարլիին, ով ևս թմրամոլ էր: Նա էլ մահացավ 6 տարի անց՝ չտեսնելով Coca-Cola ընկերության ապագա հաջողությունն ու տարածումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել