ԱՄՆ-ում բնակվող Քոլթոնի համար իր ծննդյան ամենայուրօրինակ նվերը թերևս ուրվականի այցն էր։

Ջեսսիկա Օգլեթրին՝ Քոլթոնի մայրը, Ֆեյսբուքում հրապարակել է իր 13-ամյա աղջկա՝ Հեյլիի սելֆին։ Նկարի մեկնաբանության հատվածում մայրը գրել է, որ իր տղայի ծննդյան օրը նրանք ընտանիքով գնացել էին ձկնորսության։ Տղան՝ Քոլթոնը, հսկայական ձուկ էր որսացել, ինչը կարծես նրա ծննդյան ամենալավ նվերը լիներ։

Հեյլիի սելֆիի ետևում կանաչ վերնաշապիկով անձը Քոլթոնն է, սակայն նրա կողքին կանգնած է մի անհայտ անձ-ուրվական, ում այդ ժամանակ ոչ ոք չի նկատել։

Փաստորեն՝ տղայի ծնունդին իր անակնկալ այցով եկել էր նաև մի ուրվական, ով հստակ երևում է Հեյլիի սելֆիի մեջ։ Լուսանկարը սոցցանցերում մեծ աղմուկ բարձրացրեց, իսկ օգտատերերի գերակշիռ մասը պնդում էր մի բան՝ լուսանկարի անհայտ անձը ուրվական է։

Ուրվականին առաջին անգամ նկատել է Հեյլին, երբ հեռախոսով իր սելֆիներն էր թերթում։ Չնայած որ աղջիկը սարսափահար էր եղել, նրա մայրը չափազանց ուրախ էր: Լրատվամիջոցների հետ խոսելիս նա նշեց, որ ուրվականի հայտնվելն իր համար շատ ուրախալի փաստ է, և այդ ամենին նա միայն դրական է վերաբերվում։ Կնոջը դուր էր եկել, որ սելֆիի մեջ ուրվականը ժպտում է ու ըստ նրա՝ ուրվականը նույնպես ուրախացել էր, որ Քոլթոնն իր ծննդյան օրը կարողացել է մեծ ձուկ որսալ։

Սելֆիների մեջ ուրվականների հայտնվելու դեպքերը վերջերս բավականին շատացել են, ու սովորաբար նման հրապարակումները բավականին մեծ տարածում են գտնում Ֆեյսբուքում ու Թվիթերում։ Այս դեպքն էլ բացառություն չէր. սոցցանցերում հազարավոր մարդիկ են այն տարածել ու թողել տարբեր մեկնաբանություններ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել