Ճապոնիայում ինքնասպանությունների պատճառով տնտեսական վնասը տարեկան կազմում է ավելի քան 459 մլրդ իեն (շուրջ 4.1 մլրդ դոլար): Այս եզրակացությանն են եկել երկրի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարության փորձագետները: Այս մասին հաղորդում է RIA Novosti գործակալությունը՝ վկայկոչելով տեղի ԶԼՄ-ները:

Տարեկան տնտեսական վնասի գումարը հաշվարկվել Է՝ նկատի առնելով այն, թե ինչպիսին կլիներ տնտեսական ներդրումը, եթե 23 հազար մարդ, որոնք 15-ից մինչեւ 69 տարեկան հասակում 2015 թվականին կամավոր հրաժեշտ են տվել կյանքին, աշխատեին մինչև 70 տարեկանը:

2005 թվականին Ճապոնիայում ստեղծվել Է ինքնասպանությունների կանխման շտաբ: Մինչեւ 2005 թվականը եղած ցուցանիշների համեմատությամբ տնտեսական վնասի գումարը նվազել Է 99 մլրդ իենով (շուրջ 900 մլն դոլար):

Ինքնասպանությունների ցուցանիշները 2015 թվականին ամենացածր են դարձել 18 տարվա ընթացքում: Ինքնասպանների մեծամասնությունը կազմում են տղամարդիկ: Ինքնասպանության դրդող հիմնական պատճառների թվում նշվում են առողջության հետ կապված խնդիրները, տնտեսական և կենցաղային բարդությունները և ընտանեկան դժվարությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել