Համակարգվածությունը կանոնակարգում է մարդկանց գործողություններն ու օգնում աշխարհն ընկալել առանց շատ ջանք թափելու, բայց Տորոնտոյի Կառավարման համալսարանի հետազոտողները պարզել են, որ այն վնասում է ստեղծարարությանը:

Մինչ կառավարման ոլորտի շատ մասնագետներ այն համոզմանն են, որ տեղեկատվությունը համակարգելն օգնում է հաղթահարել դրա ընկալման բարդություններն ու բարձրացնում է արդյունավետությունը, այս հետազոտությունը ցույց է տալիս, որ համակարգված տեղեկատվությունն իրական սպառնալիք է մեր ստեղծարար մտքի համար: Հետազոտողները պարզել են որոշակիորեն կազմակերպված ինֆորմացիայի մութ կողմերը:

Картинки по запросу creativity

Մի քանի փորձերի արդյունքում նրանք բացահայտեցին, որ այն մասնակիցները, որոնց հանձնարարել էին կատարել որոշ առաջադրանքներ՝ օգտագործելով դասակարգումների բաժանված, համակարգված տեղեկատվություն, գրեթե չցուցաբերեցին որևէ ստեղծարարություն ու ճկունություն, մինչդեռ բոլորովին այլ պատկեր էր նրանց մոտ, ովքեր առաջադրանքը կատարելու համար օգտվում էին ոչ թե համակարգված, այլ ցաքուցրիվ տեղեկատվություն: Բացի այդ` համակարգված տեղեկատվությամբ աշխատողները կարողացան կատարել հանձնարարությունը ավելի քիչ ժամանակում, առանց համառություն ցուցաբերելու, իսկ համառությունը կրեատիվ մտքի պարտադիր նախապայմաններից մեկն է:

Похожее изображение

Հետազոտողներն անցկացրին երեք տարբեր փորձեր: Դրանցից երկուսի ընթացքում մասնակիցներին տվեցին գոյականների շարքեր (մի դեպքում հստակ տեսակների դասակարգված, մյուս դեպքում՝ ոչ) և խնդրեցին դրանցով կազմել հնարավորինս շատ նախադասություններ:

Իսկ երրորդ փորձը լոգոյի օգնությամբ էր: Մասնակիցների առաջադրանքն էր լոգոյի կտորներից այլմոլորակայինի կերպար ստանալ: Մասնակիցների մի խումբը պետք է աշխատեր ըստ գույների ու ձևերի դասակարգված, իսկ մյուսը՝ խառը կտորներով: Առաջին խմբի մասնակիցները պետք է աշխատեին առանց լոգոյի տուփը դատարկելու սեղանին:

Մասնագետների խորհուրդն է բոլոր մտքերն ու գաղափարները սպիտակ հարթության վրա փռելն ու բոլոր հնարավոր կապերը տեսնելը: Իսկ երբ մարդիկ փորձում են համակարգել ու դասակարգել ինֆորմացիան, նրանց աշխատանքն արդյունավետ չի լինում:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել