Картинки по запросу սևանի ավազանՍևանի ավազանը Հայաստանի համար ունի բնապահպանական և զբոսաշրջային շատ կարևոր նշանակություն: Լիճը և շրջակա տարածքները մշտական հոգացության կարիք ունեն, իսկ դրա համար անհրաժեշտ է ունենալ ծրագիր և գործողություններ իրականացնել այդ տարածքները էկոլոգիապես բարվոք վիճակում պահելու համար: Լուրջ խնդիր է նաև Սևանի ձկնային պաշարների վերականգնման հարցը: Ինչ վերաբերում է զբոսաշրջության զարգացմանը, ապա նշենք, որ Սևանի տարաշրջանում հիանալի հնարավորություններ կան տուրիստներին գրավելու համար, սակայն անհրաժեշտ բոլոր միջոցները չեն ձեռնարկված ցանկալի նպատակի հասնելու համար: Հանգստի գոտու ակտիվ շրջանը տևում է ընդամենը 2-3ամիս:

Առկա հնարավորություններից լավագույնս օգտվելու նպատակով վարչապետը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է 2 ամսում քննարկել եւ ներկայացնել Գեղարքունիքի մարզի 2017-2020թթ. զարգացման ծրագիր, առաջ քաշել Սևան ազգային պարկում տնտեսական գործունեության վերաբերյալ հատուկ առաջակություններ, ինչպես նաև ներկայացնել Սևան ազգային պարկի տարածքում զբոսաշրջային զարգացման հատուկ ծրագիր, երկամսյա ժամկետում ձկնային ռեսուրսների վերականգնման եւ կայուն օգտագործման գծով պլան, Սևան ազգային պարկի հիման վրա կենսոլորտային արգելոցի ստեղծման ծրագիր: Վարչապետն ընդգծել է, որ Սեւանա լճի ամբողջ տարածքը գույքագրելու են, գոտիավորելու եւ Սեւանում հանգստի ժամկետը երկարացնելու համար` լողավազան, մշտադալար ծառեր, այդ բոլոր խնդիրները որպես ուղեցույց տալու են պոտենցիալ ներդողներին:

Պետք է նկատել, որ վարչապետի այս հանձնարարականների իրագործումը հիմքեր կարող է ստեղծել, որպեսզի Գեղարքունիքի մարզում ստեղծվեն բարենպաստ միջավայր ներդրումների իրականացման համար, և մարզը վերածվի տնտեսական և զբոսաշրջային կարևոր գոտու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել