Եթե հարուստ չեք, ապա հավանաբար կարծում եք, որ դժվար է ֆինանսական քիչ միջոցներով բարեգործություն անել։ Սակայն իրականում ամենևին էլ այդպես չէ։ Ահա թե ինչպես կարելի է հարուստ չլինելով հանդերձ կատարել հանրօգուտ աշխատանք և զբաղվել ակտիվ բարեգործությամբ։

1. Դարձեք դոնոր

Ծախսը՝ 0 դրամ

Դոնոր դառնալու համար շատ քիչ բան է անհրաժեշտ՝ առողջ օրգանիզմ և, իհարկե, ցանկություն։ Օրինակ՝ կարող եք արյուն հանձնել, ինչը ոչ մի ֆինանսական ծախս չի պահանջում։

Related image

2. Նվիրաբերեք ձեր հին հագուստը

Ծախսը՝ 0 դրամ

Ինչպես այլ երկրներում, այդպես էլ Հայաստանում, գործում են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որոնք պարբերաբար ֆինանսական և այլ տեսակի օգնություն են տրամադրում կարիքավոր մարդկանց։ Աղբը նետելու փոխարեն այդպիսի կազմակերպություններին հանձնեք ձեր հագուստը, որն այլևս չեք հագնում։

3. Դարձե՛ք բնապահպան

Ծախսը՝ 0 դրամ

Բնապահպանությամբ զբաղվելն իսկական բարեգործություն կլինի բոլորիս համար։ Միացեք բնապահպանական խնդիրներով զբաղվող կազմակերպություններին, դարձեք կամավոր և օգնեք լուծել մեզ շրջապատող խնդիրները։

Image result for environmental activist

4. Դարձե՛ք մենթոր

Ծախսը՝ 0 դրամ

Գտեք այնպիսի մեկին, ում ձեր գիտելիքները պետք կգան և օգնեք նրան, որպեսզի կարողանա իրականություն դարձնել իր երազանքները։ Օրինակ՝ կարող եք ձեր բակի երեխաներին տարբեր լեզուներ կամ հմտություններ սովորեցնել։ Տարբերակները շատ են։

5. Օգնեք լուծել սովի խնդիրը

Ծախսը՝ 0 դրամ

Երևի թե հաճախ է պատահում, որ ճաշից հետո մնացած ավելորդ ուտելիքը նետում եք աղբամանը, մինչդեռ շատերը մահանում են սովից։ Սովի խնդիրը լուծելու ձեր առաջին քայլը կարող է լինել սննդի խնայողաբար օգտագործումն ու ավելորդ սննդի նվիրաբերումը կարիքավոր անձանց։

Ահա մեկ այլ տաբերակ։ Այցելեք FreeRice.com կայք և այնտեղ զետեղված հարցերից յուրաքանչյուրին ճիշտ պատասխանելու դեպքում կայքի անձնակազմը 1 գրամ բրինձ կնվիրաբերի Սննդի համաշխարհային հիմնադրամին։ Միգուցե տարօրինակ թվա, բայց նոր գիտելիքներ ձեռք բերելով` կարող եք կերակրել սովամահ լինող մարդկանց։

Image result for food donation

6. Սոցցանցերում տարածե՛ք բարեգործական արշավների հայտարարությունները

Ծախսը՝ 0 դրամ

Ձեր ընկերներին տեղեկացրեք դրամահավաքների և այլ բարեգործական միջոցառումների մասին։ Եթե չեք կարող ֆինանսապես օգնել, ապա դրանց տարածումը ձեր կողմից կլինի ամենալավ օգնությունը։Image result for facebook

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել