Картинки по запросу eyesԳիտնականների մի խմբի համաձայն, որի կազմում էին նաև Լոնդոնի Թագուհի Մերիի համալսարանի հոգեբաններ՝ կանայք և տղամարդիկ դեմքերն ու տեսողական այլ տեղեկատվություն ընկալում են տարբեր կերպ, ինչը խոսում է այն մասին, որ տեսողական ինֆորմացիայի ընկալումը տարբերվում է ըստ սեռերի:

Գիտությունների թանգարանում 5 շաբաթ տևողությամբ ընթացող փորձի ընթացքում հետազոտողները հետևում էին շուրջ 500 մասնակիցների աչքի աշխատանքին մոնիտորի վրա ու գրանցում համակարգչային էկրանին պատկերված դեմքերին նայելիս յուրաքանչյուրի աչքի կոնտակտը պատկերի հետ:

Արդյունքում նրանք պարզեցին, որ կանայք  ուսումնասիրում են մեծամասամբ դեմքի ձախ հատվածը և բացի դրանից, նրանք ավելի ուշադիր են զննում դեմքը, քան տղամարդիկ:

Картинки по запросу eyes

Հետազոտողների թիմը բացահայտեց, որ հնարավոր է 80 տոկոս ճշգրտությամբ գուշակել մասնակցի սեռը՝ կախված  այն նմուշներից, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է մասնակիցը նայել դեմքին:

Թագուհի Մերիի համալսարանի կենսաբանական ու քիմական գիտությունների դոկտոր Անտուան Քոութրոթի խոսքերով՝ այս հետազոտությունն առաջին ցուցիչն է այն բանի, որ տղամարդկանց ու կանանց՝ դեմքերն ընկալելու ձևերի միջև կա հստակ տարբերություն: Նա ասում է. «Մեզ հաջողվեց որոշել մասնակիցների սեռը՝ ըստ վերջիններիս՝ դեմքերն ընկալելու ձևի: Եվ կարող ենք բացառել, որ դա պայմանավորված է մեկ այլ հանգամանքով, օրինակ՝ մշակութային առանձնահատկություններով, քանի որ փորձի մասնակիցների մեջ կային շուրջ 60 տարբեր ազգություն ունեցող մարդիկ: »

Картинки по запросу eyes

15 րոպեի ընթացքում մասնակիցները էկրանի վրա տեսնում էին 8 դերասանների դեմքեր: Հետազոտողները նրանց խնդրում էին ասել, թե աչքի ինչ աստիճանի կոնտակտն է իրենց հարմար դեմքն ուսումնասիրելու համար: Արդյունքների միջոցով հետազոտողներին հաջողվում էր որոշել մասնակիցների անձնային որոշ տվյալներ:

Այս բացահայտումը տեղ է գտել Journal of Vision գիտական ամսագրում, որտեղ ասվում է, որ սեռերի միջև տեսողական ինֆորմացիան կլանելու տարբերությունը կարող են օգտագործել այլ դաշտեր հետազոտողներ ևս, օրինակ՝ աուտիզմի ախտանիշը կամ մարդկանց ամենօրյա վարքագիծը (ֆիլմեր դիտելը կամ մեքենա վարելիս ճանապարհն ուսումնասիրելը) ուսումնասիրելիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել