Հոլիվուդյան ֆիլմերի համար զգեստներ պատրաստելն իսկապես պատասխանատու գործ է: Այդ գործն անում են հատուկ վերապատրաստված մասնագետները տարբեր խորհրդատուներ: Հաճախ ծիծաղելի իրավիճակ է ստեղծվում, երբ այս խումբը փոքրիկ վրիպումներ է թույլ տալիս, որոնք դիտորդների աչքից երբեք չեն վրիպում:

«Քաջ սիրտը»

Եթե հավատանք պատմաբաններին, ապա շոտլանդացիները սկսել են քիլթեր կրել XVI դարից սկսած: Իսկ Մել Գիբսոնը և իր զորքը ֆիլմի ընթացքում կրում են դրանք որպես XIII հարյուրամյակի հագուստ:

«Ջանգոն ազատված»

Արևային ակնոցները ստեղծվել են 1929 թվականին Ամերիկայում: Իսկ ֆիլմի մեջ Ջեյմի Ֆոքսը կրում է դրանք, որոնց ստեղծմանը դեռ 70 տարի կար:

«Իմ աղջիկը»

1991 թ. նկարահանված ֆիլմում հերոսուհին իր ընկերուհուն ցույց է տալիս «տրամադրության մատանին», որը փոխում է իր գույնը՝ կախված կրողի տրամադրությունից: Սակայն իրականում այդպիսի մատանիներ ստեղծվել են ֆիլմում նկարագրված ժամանակից երեք տարի անց:

«Ինդիանա Ջոնսը և խաչակրաց վերջին արշավանքը»

Ազգայնականները, որոնց հետ կռվում էր հերոս Հարիսոն Ֆորդը, առանց բացառության կրում էին մի մեդալ, որը շնորհվում էր միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում: Սակայն ֆիլմում դեպքերն իրականանում են պատերազմից որոշ ժամանակ առաջ:

«Շինդլերի ցուցակը»

Ֆիլմում բոլոր կանանց ոտքերն ու թևատակերը խնամքով սափրված են: Սակայն այդ սովորույթը 40-ամյա կանանց մոտ այդ ժամանակ փաստացի ընդունված չէր:

 

«Կարիբյան ծովի ծովահենները»

Ուշադրություն դարձրեք հետևի պլանի տղային, որը կովբոյի հանդերձանք ունի: Ի՞նչ է, ֆիլմի նկարահանման տաղավա՞րն է շփոթել:

«Անձրևի տակ երգողները»

Ֆիլմի դեպքերը տեղի են ունենում 1920-ական թվականներին, իսկ այսպիսի հագուստը նորաձևության մեջ է մտել միայն 1950-ականներին:

«Ֆավորիտ»

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1920-ականներին, սակայն գլխարկները կզակներին միացնող գոտիները, որոնք ֆիլմում կրում են, օգտագործման մեջ են մտել 1956 թվականին:

«Ավիատորը»

1920-ականներին դեռ չկային ակնոցներ առանց շրջանակների, հետևաբար ոչ ոք դրանք կրել չէր կարող:

«Պեռլ Հարբոր»

Ֆիլմում գրեթե բոլոր կանայք կոշիկները կրում են բոբիկ ոտքերի վրա, մինչդեռ 40-ական թվականներին թափանցիկ զուգագուլպաները կանանց արտաքինի մի մասն էին կազմում: Առանց թափանցիկ զուգագուլպայի փողոց դուրս եկած աղջիկները ժամանակի թեթևաբարոներն էին:

«Տասը պատվիրանները»

Նեֆերտիտի թագուհին ուղղակի չէր կարող այս գույնի զգեստ կրել: Հին ժամանակներում կտորները ներկում էին միայն բնական կերպով ստացված գույներով, իսկ այսպիսի վառ կապույտ երանգ բնական կերպով ստանալ հնարավոր չէ:

«Խաբեություն ամերիկյան ձևով»

Ռոլեքսի այս մոդելը դուրս է եկել 2010 թվականին, իսկ ֆիլմի դեպքերը տեղի են ունենում 1970-ականներին: Տարօրինակ է, այնպես չէ՞:

«Կեղտոտ պարեր»

Ֆիլմի հերոսուհին կրում է ջինսե շորտեր, որոնք ամերիկուհիների զգեստապահարանում են հայտնվել 1980-ականներին: Ֆիլմի դեպքերը տեղի են ունենում դրանից երկու տասնամյակ առաջ:

«Իրազեկիչը»

Ֆիլմի դեպքերն իրականանում են 1990-ական թվականներին, սակայն հերոսները ողջ ընթացքում գոլֆ են խաղում Nike սպորտային կոշիկներով: Սակայն Nike ընկերությունը մինչ 1996 թվականը գոլֆի համար նախատեսված սպորտային կոշիկներ չի արտադրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել