EXCLUSIVE
Դերասան Դավիթ Սեխպեյանն արդեն տևական ժամանակ է՝ կնոջ հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: BlogNews.am-ի հետ զրույցում Դավիթը հայտնել է, որ իրենց ընտանիքում համալրում է սպասվում:
Դավիթը և Նարինեն աղջիկ են ունենալու, բայց անվան հարցում դեռ չեն կողմնորոշվել. «Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև տեսնել երեխային և նոր անվան հարցում որոշում կայացնել»:
Իսկ այն հարցին՝ ինչպես կինը հայտնեց լուրը, Դավիթը պատասխանեց. «Ինչպես մի մարդ, ով կյանքում առաջին անգամ հրաշք էր տեսել և չէր զլանում կիսվել այդ հրաշքով: Իսկ թե ինչ պայմաններում կամ ժամանակահատվածում, կարծում եմ՝ էական չէ»:
Դավիթի և Նարինեի առաջնեկը կծնվի հունիս ամսին։
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել