«ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, որ ԱԺ ընտրություններում ընդգրկված Է ՀՅԴ ցուցակում, մարտի 9-24-ը ներառյալ մեկնել Է արձակուրդ: Հատկանշական Է փաստը, որ քարոզարշավը տևելու Է մինչև մարտի 31-ը, և ստացվում Է՝ նա քարոզարշավի վերջին շաբաթն, այնուամենայնիվ լինելու է աշխատանքի, այլ ոչ թե քարոզչության։ Մինչդեռ, «Ժողովուրդ»–ի տեղեկություններով ՀՅԴ-ական մյուս նախարարները «նախընտրական» արձակուրդ են մեկնել մինչև մարտի 31-ը։ Թե ինչպես է Լոքյանն իր աշխատանքային պարտականությունների կատարումը համատեղելու քարոզարշավի հետ, պարզ չէ։ Չնայած՝ ՀՀԿ ցուցակում ընդգրկված նախարարները՝ Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Ամիրյանը, այս ընթացքում ոչ մի օր չմեկնեցին արձակուրդ ու քարոզարշավը փորձում են անել աշխատանքային օրվա ավարտից հետո, սա պաշտոնապես։ Բայց իրականում այս օրերին բոլոր նախարարներն էլ զբաղված են ընտրություններով պարզապես փորձում են աննկատ անել, որ չդիտվի վարչական ռեսուրսի չարաշահում»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել