«Որքան էլ ՀՀԿ-ն փորձում է գաղտնի պահել քարոզարշավի վերջին օրվա ծրագիրը, մեզ հաջողվեց պարզել, որ «Դինամոյից» մեկնարկած քարոզարշավը իր վերջին հանգրվանը կգտնի Մարզահամերգայինում, ավելի ստույգ՝ նրա ընդարձակ ֆոյեում՝ մարտի 31-ին, «խիստ կրեատիվ, մասսայական միջոցառումների» շարքով, որին կմասնակցի քարոզարշավին չմասնակցած Սերժ Սարգսյանը։ Հետաքրքիր է, որ ՀՀԿ-ն մինչև վերջին շունչը՝ լռության օրը, զբաղվելու է քարոզչությամբ, իսկ ԲՀԿ-ն, որն իր եզրափակիչ ակտը նույնպես կիրականացնի՞ ՄՀՀ-ում՝ մարտի 28-ին, «լռելու» է այդ օրվանից՝ մինչև ապրիլի 2-ը։ Բա ինչո՞վ եք զբաղվելու այդ ընթացքում, հարցին ԲՀԿ-ից պատասխանեցին. «Զբաղվելու ենք հանձնաժողովներով, վստահված անձանցով, բայց, որ ամենակարևորն է՝ բոլոր հեռուստաալիքներով ժողովրդին բացատրելու ենք, որ կարող են փողը վերցնել և ընտրել նրան, ում ցանկանում են։ Մասնավորապես տեղյակ ենք, որ ՀՀԿ-ն ժողովրդին ասել է՝ իրենց հետ դուրս բերեն ԲՀԿ բյուլետենը, որպեսզի համոզվեն, որ ԲՀԿ-ին չեն ընտրել, մենք էլ սովորեցնելու ենք ավելորդ թղթերի համար նախատեսված աղբամանից վերցնեն չքվեարկված ԲՀԿ-ի թուղթը, բայց իրենց թղթով քվեարկեն ԲՀԿ-ին»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել