Armlur.am-ը գրում է.
Հրանտ Դինքի սպանության գործով հետաքննության շրջանակներում 8 մարդու բերման ենթարկելու որոշում է կայացվել։ Կասկածյալներից վեցը բերման են ենթարկվել, փոխանցում է «Ակօս»-ը։ Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ Ստամբուլի հանրապետական դատախազությունը որոշում է կայացրել Դինքի սպանության գործով բերման ենթարկել 8 կասկածյալի։
 Կասկածյալներից վեցն արդեն բերման են ենթարկվել, որոնց թվում է նաև լրագրող Մուամմեր Այը։ Լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դատախազ Գյոքալփ Քյոքչուն 8 կասկածյալի բերման ենթարկելու որոշում է կայացրել։ Դինքի սպանությունն իրագործող Օգյուն Սամասթը 2007թ․ հունվարի 20-ին բերման է ենթարկվել և տեղափոխվել Սամսունի ոստիկանություն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել