The source of Landmesser’s protest, like many great tragedies, starts with a love story.Այս լուսանկարն արվել է 1936 թվականին Գերմանիայում, մի հանրահավաքի ժամանակ, որին ներկա էր անձամբ Ադոլֆ Հիտլերը: Մինչ մյուսներն, ի նշան իրենց նվիրվածության, ձեռքերը վեր պարզած ողջունում են Նացիստական կուսակցության առաջնորդին, նկարում պատկերված այս տղամարդը կանգնել է ձեռքերը խաչած՝ հրաժարվելով պատվել Հիտլերին:

Ավգուստ Լանդմեսսերը որոշել էր այս կերպ ցույց տալ իր անհամաձայնությունը նացիստական գաղափարախոսությանը: Այս նկարն ու Լանդմեսսերի մարտահրավերն այնքան յուրօրինակ է դարձնում այն հանգամանքը, որ նկարում պատկերված է մեկ մարդու ըմբոստությունն ու անհամաձայնությունն ընդդեմ բոլորի: Լանդմեսսերի ըմբոստության հիմքում, ինչպես շատ այլ ողբերգական պատմությունների դեպքում, ընկած է սիրո պատմություն:

1931 թվականին Ավգուստը դառնում է Նացիստական կուսակցության անդամ՝ կարծելով, որ լավ կապերը կօգնեն իրեն մի շահութաբեր գործ հիմնել: Այդ ժամանակ նա դեռ գլխի էլ չէր ընկնում, թե այս միության վարած քաղաքականությունն ինչ քայքայիչ ազդեցություն էր ունենալու իր վրա: Ամեն ինչ սկսվում է այն ժամանակ, երբ 1934 թվականին Լանդմեսսերը հանդիպում է Իրմա Էքլեր անունով մի հրեա կնոջ, ով դառնում է իր կյանքի մեծագույն սերը: Մեկ տարի անց նրանց նշանադրությունը պատճառ դարձավ, որ Ավգուստին հեռացնեն կուսակցությունից, իսկ նրանց ամուսնության գրանցման դիմումը ռասայական խտրականությունն ամրագրող Նուրեմբուրգյան օրենքների ուժով մերժվեց:In 1934, Landmesser met Irma Eckler, a Jewish woman, and the two fell deeply in love.

Նույն տարվա հոկտեմբերին ծնվեց Ավգուստի ու Իրմայի առաջնեկը՝ Ինգրիդը, իսկ երկու տարի անց՝ 1937-ին, ընտանիքը Դանիա փախչելու անհաջող փորձ կատարեց. նրանց բռնեցին հենց սահմանին: Ավգուստին ձերբակալեցին ու առաջադրեցին մի մեղադրանք, որի անունը դրեցին «անարգանք ազգային պատկանելությանը»: Ավգուստը փորձեց արդարանալ՝ ասելով, որ ո´չ ինքը, ո´չ էլ կինը չեն իմացել նրա հրեական արմատների մասին: 1938 թվականի մայիսի 27-ին բավարար ապացույցներ չլինելու պատճառով նրան ազատ արձակեցին՝ զգուշացնելով, որ երկրորդ անգամ նա չի խուսափի մի քանի տարվա ազատազրկումից:Believing that having the right connections would help land him a job in the pulseless economy, Landmesser joined the Nazi Party in 1931.

Սակայն նույնիսկ այդ սպառնալիքները չէին կարող բաժանել այս զույգի ամուր միությունը: Նրանք շարունակում էին իրենց հարաբերություններն ու չէին փորձում թաքցնել դրանք: Արդյունքն իրեն սպասեցնել չտվեց. ընդամենը մեկ ամիս անց Ավգուստը կրկին ձերբակալվեց ու դատապարտվեց ծանր աշխատանքի համակենտրոնացման ճամբարներից մեկում: Նա այլևս երբեք չէր տեսնելու իր սիրելի կնոջն ու դստերը: Էքլերը ձերբակալվեց Գեստապոյի կողմից ու ուղարկվեց Ֆուլսբյութելի բանտ, որտեղ էլ ծնվեց նրանց երկրորդ դուստրը՝ Իռենը:

Երեխային անմիջապես ուղարկեցին մանկատուն, իսկ Ինգրիդին մի փոքր ավելի ուշ թույլատրեցին ապրել մորական տատի հետ: 1941-ին Իռենին ուղարկեցին ապրելու խնամակալ ծնողների տանը: Ավելի ուշ՝ 1953-ին՝ տատի մահվանից հետո, Ինգրիդին ևս հանձնեցին խնամակալ ծնողների խնամքին: Իրմա Էքլերը երբեմն գրում էր երեխաներին մինչ 1942 թվականի հունվարը: Ենթադրվում է, որ 1942-ի փետրվարին Բեռնբուրգի Էվթանազիայի կենտրոն տեղափոխված ու սպանված 14.000 մարդկանց թվում էր նաև Էքլերը: 1949 թվականին հետպատերազմական փաստաթղթերով նրան պաշտոնապես մահացած ճանաչեցին:The first and only photo of the family, June 1938. Although it was forbidden for them to meet, they appeared together in public and put themselves at exceptional risk.

Ավգուստը պետք է ազատ արձակվեր 1941-ին ու սկսեր աշխատել որպես ցեխի պետ: 

Երկու տարի անց, երբ որոշ հանգամանքների ազդեցության տակ գերմանական բանակը գնալով կորցնում էր իր հեղինակությունը, Լանդմեսսերին՝ որպես հեծելազորի անդամ, հազարավոր տղամարդկանց հետ ուղարկեցին Խորվաթիա, որտեղ էլ, ըստ երևույթին, նա մահացել է: Նրա մահվան փաստը ճանաչեցին նորից 1949 թվականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել