Картинки по запросу trump inauguration tiesՔաղաքականության և բիզնեսի ոլորտում փողկապների ամենատարածված գույները կարմիրն ու կապույտն են: Հաճախ կարելի է հանդիպել նաև մանուշակագույն կամ դեղին փողկապներ կրող քաղաքական գործիչների ու բիզնեսմենների, սակայն ասում են, որ այդ քայլով նրանք փորձում են հեռու մնալ «փողկապային խաղերից»:

Հարկ է հասկանալ, թե արդյոք կարևոր է փողկապի գույնը: Բազմաթիվ ուսումնասիրություններ պնդում են, որ, այո, այն մեծ նշանակություն ունի:

Սկզբում բերենք պատմական մի քանի օրինակներ:

2017 թվականի փետրվարի 28-ին Դոնալդ Թրամփը Կոնգրեսում ունեցած առաջին հանդիպման ընթացքում կրում էր կապույտ ու սպիտակ գծերով փողկապ: Նրա ետևում նստած փոխնախագահ Մայք Պենսն ու Սպիտակ տան խոսնակ Պաուլ Ռայանն էլ կրում էին կապույտ փողկապներ:

Հունվարի 20-ին տեղի ունեցած երդմնակալության ժամանակ Թրամփն իր մուգ գույնի կոստյումի հետ կրում էր կարմիր փողկապ, մինչդեռ նախկին նախագահ Օբաման իր համար ընտրել էր կապույտը: Նախագահների տիկնայք հագնվել էին հակառակ գույներով. Միշել Օբաման կրում էր կարմիր զգեստ, իսկ Մելանիա Թրամփը՝ բաց կապույտ հագուստ:

2016 թվականին նախագահական առաջին բանավեճի ընթացքում Թրամփը կրում էր կապույտ փողկապ, իսկ նրա հակառակորդը՝ Հիլարի Քլինթոնը, կրում էր կարմիր կոստյում: Հոկտեմբերի 4-ի՝ փոխնախագահների բանավեճի համար դեմոկրատները Թիմ Քեյնի համար ընտրել էին կարմիր փողկապ, իսկ Թրամփի թեկնածու Մայք Փենսը ներկայացավ կապույտ փողկապով:Картинки по запросу 1st presidential debate

Նախագահ Օբաման իր նախագահության առաջին 11 օրերի ընթացքում կրում էր բացառապես կարմիր կամ կապույտ փողկապներ: Նորաձևության մասնագետ Վենդլի Բրաունն այդ առիթով նշել է, որ Օբաման քաղաքականության ոլորտում գուցե հեղափոխություններ անի, բայց ինչ վերաբերում է նորաձևությանը, նա հագնվում է այնպես, ինչպես բոլորը:

2009-ի հունվարին կայացած երդմնակալության ընթացքում Բարաք Օբաման ու Ջո Բայդենը կարծես որոշել էին համագործակցել: Նրանք երկուսն էլ այդ օրվա համար ընտրել էին սպիտակ վերնաշապիկ ու մուգ մոխրագույն կոստյում՝ ընդգծված բաց կապույտ և կարմիր փողկապներով: Քանի որ Օբաման կապույտ փողկապը կրում էր երկուշաբթի օրը, Ջո Բայդենը կապույտ կրեց երեքշաբթի: Հավանաբար նրանք նախօրոք պայմանավորվել էին, որ նույն օրը միագույն փողկապներ չկրեն:

Նախկին նախագահ Ջորջ Բուշն իր կնոջ՝ Բարբարա Բուշի հետ, երդմնակալության արարողությանը կրում էր մուգ մանուշակագույն վերարկու և շարֆ: Իսկ ինչպես հայտնի է, մանուշակագույնը համարվում է թագավորական գույն:Картинки по запросу George H.W. Bush purple scarf

Կարմիր ու կապույտ փողկապներ կրելու սովորությունն իրականում գալիս է դեռ հնուց: Կապույտն ասոցիացվում էր բրիտանական ազնվականության կապույտ արյան հետ, իսկ կարմիրը՝ բրիտանական պահակախմբերի կարմիր արյան հետ:

Կարմիրը միշտ կապել են սիրո հետ ու համարել սիրո գույն: Վերջերս արված ուսումնասիրության համաձայն՝ կարմիր հագուստ կրող կանայք ավելի ցանկալի են տղամարդկանց համարԱնգամ սպորտում կարմիր մարզազգեստով կանայք սովորաբար գերազանցում են իրենց մրցակիցներին, քանի որ մրցավարներն ակամա ավելի մեղմ են վերաբերվում կարմրազգեստ մասնակիցներին:

Ինչպես բոլորս գիտենք, քաղաքական գործիչները միշտ ձգտում են ամեն ինչից օգուտ քաղել, իսկ փողկապների գույնի ընտրությունը դրա վառ ապացույցն է:

Հոգեբանները նույնպես ասում են, որ կարմիրն ու կապույտը բարելավում են ուղեղի աշխատանքն ու տպավորություն գործելու շանսերը: 2009-ին կատարված հետազոտությունն էլ է նույնը փաստում և ավելացնում, որ կան բաներ, որոնց մասին որոշ հայտնի քաղաքական գործիչներ ու նախագահական թեկնածուներ թերևս տեղյակ չեն: Պարզվում է, որ կարմիրն ուշադրություն գրավելու ամենաարդյունավետ միջոցն է, մինչդեռ կապույտը խթանում է ստեղծարար մտածողությունը:

Հետազոտողները մի փորձի ընթացքում 600 մարդկանց տվեցին առաջադրանք, որի կատարման համար պահանջվում էր կա՛մ հզոր ուշադրությամբ ու հիշողությամբ զինված ուղեղ, կա՛մ ստեղծարար մտածողություն: Իսկ համակարգիչները, որոնցով պետք է աշխատեին մասնակիցները, կա՛մ կապույտ էին, կա՛մ կարմիր:

Կարմիր համակարգչով աշխատողները 31%-ով ավելի լավ կատարեցին մտապահման, հիշողության և սրբագրման հետ կապված առաջադրանքները, քան կապույտով աշխատածները: Իսկ ստեղծարար մտքեր և նորարար գաղափարներ արտահայտելուն դրդել էր կապույտ համակարգչով աշխատելը:

Երթևեկության կարմիր նշանները, արտակարգ իրավիճակների համար նախատեսված մեքենաներն ու ուսուցիչների կարմիր գրիչները մեզ ստիպել են կարմիր գույնն ասոցիացնել վտանգի, սխալ վարքագծի կամ զգույշ լինելու հետ: Ասում են, որ կարմիրը մեզ միշտ դարձնում է զգոն և օգնում ուշադրություն պահանջող առաջադրանքներն ավելի լավ կատարել:Похожее изображение

Իսկ կապո՞ւյտը: Երկնքի, օվկիանոսի ու ծովերի հետ ասոցիացման շնորհիվ կապույտ գույնը սովորաբար կապում ենք ազատության, խաղաղության և համերաշխության հետ: Երբ գործ ենք ունենում կապույտի հետ, նշված ասոցիացումները մեզ օգնում են զգալ ավելի ապահով, պրպտող ու ստեղծարար: Ահա թե ինչու է կապույտը շատերի սիրելի գույնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել