«Պատգամավորության ՀՀԿ-ական թեկնածուների միսկրծոցիից վարակվել են նաև ԲՀԿ-ականները։ Մեր տեղեկություններով, թիվ 2 ընտրատարածքում հակամարտություն է սկսվել «Ծառուկյան դաշինքի» ռեյտինգային թեկնածուների՝ Զոհրաբ Զոհրաբյանի և Տիգրան Ուրիխանյանի կողմնակիցների միջև։ Ինչպես տեղեկացանք շտաբներից մեկից, Զոհրաբյանի մարդիկ փորձել են իրենց կողմ տանել Ուրիխանյանի ենթաշտաբներից մեկը, ինչի արդյունքում լուրջ լարում է առաջացել, սակայն հարցը կարգավորվել է Իշխան Զաքարյանի միջամտությամբ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել