Սերը հուզիչ, անհավանական, գլուխ պտտեցնող զգացմունք է, ինչպես նաև հիանալի ցավազրկող:

Առաջարկում ենք սիրո մասին 7 հետաքրքիր փաստեր, որոնց մասին դուք չեք մտածել:

 

1. Մոնոգամ հարաբերություններ գոյություն ունեն ամբողջ կենդանական աշխարհում: Զուգընկեր ամբողջ կյանքի համար գտնում են ոչ միայն մարդիկ, այլև գայլերը, կարապները, ալբատրոսները և նույնիսկ տերմիտները: Եվ սա միայն ցուցակի սկիզբն է…

2. Ուզո՞ւմ եք լավ տպավորություն թողնել: Դուք ունեք 4 րոպե: Հետազոտողները պարզել են, որ մենք որոշում ենք ընդունում 4 րոպեում՝ մեզ դուր է գալիս մարդը, թե ոչ: Ավելին՝ ձայնի տոնը և արագությունը ավելի կարևոր են դառնում, քան բառերը:

3. Երբ սիրահարները նայում են միմյանց աչքերին, նրանց սրտի զարկերը սինխրոն են դառնում: Դրան հասնելու համար բավական է 3 րոպե:

4. Սիրահարվածությունն ազդում է մարդու վրա այնպես, ինչպես կոկաինի դոզան: Սիրահարված մարդու օրգանիզմում առաջանում են բարդ քիմիական նյութեր, որոնք միաժամանակ ակտիվացնում են ուղեղի 12 շրջաններ և առաջացնում էյֆորիայի վիճակ:

5. Սերը հիանալի ցավազրկող է: Դա հնարավոր է օքսիտոցին հորմոնի շնորհիվ, որը ակտիվ արտադրվում է գրկախառնությունների ժամանակ: Հետաքրքիր է, որ ցավը կարող է նվազել, եթե ուղղակի նայում են սիրելիի նկարին:

6. Ենթագիտակցորեն մարդիկ զուգընկեր են ընտրում այնքան գրավչություն ունեցողին, որքան որ ունեն իրենք: Դա վերաբերում է ոչ միայն արտաքինին: Դրանք կարող են չեզոքացնել այնպիսի սոցիալական հատկությունները, ինչպիսիք են հարստությունը, հայտնիությունը և ինքնավստահությունը:

7. Մոտիկություն + կիրք + պարտականություն = կատարյալ սեր: Ամերիկացի հոգեբան Ռոբերտ Ստերնբերգը երկար տարիներ ուսումնասիրել է սիրային հարաբերությունների դինամիկան և մշակել սիրո եռանկյունային տեսությունը: Մոտիկությունն իր մեջ ներառում է միասնականության և էմոցիոնալ կապվածության զգացումը: Պարտականությունը որոշումն է մնալ մարդու հետ երկար ժամանակով և կազմել ապագայի միասնական պլաններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել