Ներկայացնում ենք ժամանակ խնայող 12 բյութի-հնարք՝ զբաղված կանանց համար:

Հոլիվուդյան կատվային հայացք

Այն դժվար չէ ստանալ: Պետք է պարզապես գիծ գծեք աչքի արտաքին անկյունից մինչև հոնքի վերջը կամ դեպի քունքը: Գծի եկարությունը կախված է ձեր նախընտրությունից: Հետո երկրորդ աչքի համար գիծ գծեք՝ նաև հավասարությունը ստուգելու համար: Աչքերի մատիտ օգտագործեք գծի վերևում մի քանի կետ կամ գծեր նկարելու համար. դրանք կօգնեն իդեալական եզրագծեր ստանալ առանց բծերի: Միացրեք կետերը՝ հարթ, ուղիղ գիծ գծելով:

Իդելական հոնքեր

Իդեալական հոնքերի համար նախ պետք է մանրամասնորեն ընդգծեք ձեր հոնքերը, հետո ուրվագծեք դրանք, այնուհետ ներկեք գունաներկով:

Էլեգանտ շուրթեր

Նախ՝ սովորական շրթներկ քսեք, հետո ավելի բաց գույնի գծաներկ օգտագործեք վերևի և ներքևի շուրթերին գույն հաղորդելու համար: Վրձինը սահեցրեք աջ-ձախ և խառնեք ծայրերը գրադիենտի պես: Մի քիչ շուրթերի փայլ ավելացրեք:

Հրաշալի ստվերաներկեր կոպերի համար

Հիմնական բաղադրություն քսեք կոպերին՝ ստվերաներկի հետքերից խուսափելու համար: Հիմքը կկանխի դիմահարդարման թերությունները: Կոպերի գույնն ավելի խորը դարձնելու համար նախ աչքի թեթև մատիտ քսեք:

Երկուսը՝ մեկում

Եթե աչքի մատիտ կամ աչքերի հարմար ստվերաներկ չունեք, սևաներկը կօգնի ձեզ: Վերցրեք բարակ վրձին և թարթչաներկ օգտագործեք՝ վերին կոպի համար որպես գծաներկ օգտագործելու համար:

Մինիմալիզմ

Վեր նայեք և աչքերի մատիտ քսեք միայն թարթիչների վերևի գծին: Դա աչքերին ավելի մեծ, թարթիչներին հաճելի փափուկ տեսք կտա: Սա հրաշալի հնարք է, որը կօգնի առանց չափից շատ կոսմետիկա օգտագործելու հրաշալի տեսք ունենալ:

Մազեր

Փորձեք պարզ և էլեգանտ սանրվածքներ, որոնք կընդգծեն ձեր գործարար վերաբերմունքը և մազերի գեղեցկությունը: Եթե առօրյա տեսք ունենալու անհրաժեշտություն է առաջանում, մի քանի րոպեում մազերը կարող եք արձակել:

Չորացած սևաներկին նոր կյանք տվեք

Աչքերի կոսմետիկան մոտ 3-6 ամսվա կյանք ունի, բայց եթե ուզում ես մի քիչ դրա կյանքը երկարացնել, կա մի քանի հնարք, որոնք կարող են օգնել ձեզ: Պարզապես հիշեք՝ սրանք արտակարգ իրավիճակների համար խորհուրդներ են, ու եթե ձեր մաշկը գրգռվում է, այդ սևաներկը նորից չօգտագործեք:

Սևաներկի թարմացման համար աչքի կաթիլներ օգտագործեք. պարզապես մի քանի կաթիլ լցրեք սևաներկի մեջ և լավ թափահարեք: Նաև կարող եք սևաներկը դնել տաք ջրով տարայի մեջ, դա սևաներկը կպահի մինչև նորը գնեք:

Անթերի մաշկ

Եթե քիչ եք քնել, դիմահարդարումը կօգնի թարմ տեսք ունենալ: Օգտագործեք այս հնարքները:

Դրամատիկ աչքեր

Հայացքը փափուկ դարձնելու համար մեկ շերտ թարթչաներկ քսեք, հետո դիմահարդարման միջին վրձին օգտագործեք թարթիչները մաշկի դիմափոշով ծածկելու համար: Զգույշ եղեք դիմափոշին աչքերի մեջ չլցնելու համար: Հետո թարթչաներկի երկրորդ շերտը քսեք:

Բիկինի և կալանդ

Ածելիի վնասվածքները կանխելու համար սափրելուց հետո դեզոդորանտ օգտագործեք բիկինիի երկայնքով և կալանդ օգտագործեք կրծկալի գոտիները թաքցնելու համար:

Բոնուս՝ շրթներկի կատարյալ DIY երանգ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել