Asekose.am-ը գրում է.

«Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը կներկայացնի երգչուհի Արծվիկ Հարությունյանն իր՝ «Fly with me» երգով: Երգի և տեսահոլովակի պրեմիերայից հետո ոմանք կարծում են, որ սա հերթական սխալ ընտրությունն է Հայաստանը միջազգային հարթակում ներկայացնելու համար, իսկ ոմանք էլ՝ հակառակը: 

Asekose.am-ը կապ է հաստատել  հայտնի պայծառատես Անի Գրիգորյանի հետ՝ պարզելու նրա կանխատեսումները «Եվրատեսիլ»-ում Հայաստանն այս տարի ներկայացնող երգչուհու հնարավոր հաղթանակի մասին:

«Ես շատ կցանկանայի այս պահին Ձեզ ուրախացնող պատասխան տալ, բայց՝ոչ: Մեր երկիրն այս տարի ներկայացնող երգչուհին հաղթանակ չի բերի մեզ. ես չեմ կանխատեսում նրա հաղթանակը: Սա, իհարկե, չի նշանակում, որ իմ ցանությունը համընկնում է իմ կանխատեսմանը: Ես շատ կցանկանամ, որ մեր երկիրը մի օր իսկապես հաղթանակ տանի այդ մրցույթում»:

Պայծառատեսը հավելեց նաև, որ տվյալ հաղթանակը մեզ շատ չի սպասեցնի.

«Մոտակա տարիներին մեր երկիրը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում կներկայացնի այնպիսի մի մասնակից, ով իսկապես կլինի առաջատարն ու հաղթանակ կպարգևի մեզ: Սակայն այս պահին ես չեմ ցանկանում անուններ նշել»:

Զրույցի վերջում Անին նշեց, որ անկախ ամեն ինչից՝ պետք է ոգևորել և հաղթանակ մաղթել մեր երկիրը «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում ներկայացնող Արծվիկ Հարությունյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել