Այն ինչ տեղի ունեցավ երեկ ՀԱԿ , ԵԼՔ, Ազատ Դեմոկրատներ թեկնածուների միջև բանավեճի ընթացքում մեղմ ասած խայտառակություն էր։ Ավելի ճիշտ,ոչ թե խայտառակություն էր,դա ընդամենը արգասիք էր այն բանի, ինչին ականատես ենք լինում վերջին մի քանի տարիների ընթացքում հայկական քաղաքական դաշտի վերլուծությունների արդյունքում։ Եվ սա դեռ քիչ է, հավատացեք սրանից ավելի խայտառակ իրավիճակ կարող է ստեղծվել,եթե իրենց քաղաքական ուժեր հորջորջողներին մի քիչ ավելի շատ եթերային ժամանակ տրվի։ Ուրվագիծ հաղորդման ֆորմատը ինքը իրենով պաշտոնական լեքսիկոն չի ենթադրում,շատերս Պետրոս Ղազարյանի հաղորդումները հենց դրա համար էլ նայում ենք,որովհետև թեթև է, անմիջական ու դյուրամարս։ Բայց այն,ինչ երեկ բեմադրեցին Ստյոպա Սաֆարյանը,Նարեկ Սարգսյանն ու Ալեն Սիմոնյանը տրամաբանությույնից զուրկ է։ Նախ Սաֆարյանը փորձառու քաղաքական գործիչ է, սակայն չգիտես ինոչւ նա շուտ սադրվեց,սկսեց խառնել պիտակավորել ըննդիմապոսներին,իրեն ոչ սազական լեքսկոն թույլ տալ,փոխարենը ՀԱԿ-ից Նարեկ Սարգսյանը բանավեճը շփոթել էր թատերական ներկայացման հետ,իր խոսում իրեն տրված հարցերին պատասխանելու փոխարեն պատախանում էր ամեն ամեն ինչի բացի հարցերից,դե իսկ արանքում մեկումեջ խոսքի իրավունք ունեցող Ալեն Սիմոնյանը փորձում էր իրավիճակից ելք գտնի,սակայն ցավոք իր խոսքն էր կցկտուր էր ու տեղ տեղ իրար հակասող։ Դե իսկ շվարած Պետրոս Ղազարյանը ստիպված էր րոպեն մեկ զսպել իր հյուրերին,որ զսպեն միմյանց,որովհետև չէր բացառվում որ բանը հասներ ձեռնամարտի։ Ոչ մի բանավեճի թեմա,ոչ մի նորմալ հարցադրում,ԵԱՏՄ-ից կտրուկ անցում դեպի կուսակցափոխություն,Արցախի հարցից անցում դեպի անձնական պիտակավորումներ,էլ հին ու նոր,էլ հեր ու մեր... Մի խոսքով ինչպես ասում են,սա Հայաստանն է և վերջ։ Իսկ սա էլ Հայաստանի քաղաքական ուժերի քաղաքականապես իմպոտենտ լինելու ևս մեկ ապացույց էր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել