«Նախորդ շաբաթ Աջափնյակ համայնքն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ-ԲՀԿ թեկնածուների կողմնակիցների միջև ծեծկռտուքին ակտիվ մասնակից է եղել Ֆազ մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանը հենց նա է ծեծի ենթարկել «Ծառուկյան» դաշինքի թեկնածու, ԱԺ պատգամավոր Վահան Կարապետյանին։ Երեկ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ Ֆազը լքել է Հայաստանը՝ ամենայն հավանականությամբ վախենալով հաշվեհարդարից։ Նշենք, որ նրա անունը մշտապես շոջանառվել է տարբեր հանցագործությունների համատեքստում, բայց ամեն անգամ նրան հաջողվել է «ջրից, չոր» դուրս գալ սա շնորհիվ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հետ ունեցած ընկերական հարաբերությունների։ Երբ «Ժողովուրդ»–ը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ոճով Արման Սահակյանից հետաքրքրվեց՝ հիմա Դուք պատգամավորի թեկնածու ե՞ք, թե՞ գողական, ի՞նչ կապ ունեք Ֆազի հետ, Գալուստ Սահակյանի որդին պատասխանեց «Սերգեյ Գրիգորյանը արդեն մեկ ամսից ավել է, ինչ Հայաստանի Հանրապետությունում չի գտնվում... ես պատգամավորի թեկնածու եմ»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել